ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ռուսական պատժամիջոցների նոր ցուցակը, որում ներառվել է միանգամից 826 կազմակերպություն և 743 ֆիզիկական անձ։ Սա ռեկորդային ցուցանիշ է պատժամիջոցների մեկանգամյա ընդլայնման առումով։ «Ազատություն» ռադիոկայանի և Current time-ի «Система» հետաքննական նախագծի հաղորդմամբ՝ այս բոլոր կազմակերպությունները կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ ցուցակում ներառված կազմակերպությունները «մտնում են Ռուսաստանի կառավարության կողմից վերջերս կազմված՝ ռազմարդյունաբերական համալիրում ընդգրկված կազմակերպությունների ցանկի մեջ»։ Պատժամիջոցների ենթարկվող ֆիզիկական անձինք այդ կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն են։ Կազմակերպությունների մի մասի նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են ոչ առաջին անգամ, այլ ընդլայնվում են։ Ցուցակում ներառվել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Զվյոզդոչկա» նավանորոգման գործարանը և «Ադմիրալտեյսկիե վերֆի»-ն, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրողներ, օրինակ՝ «КТ-Беспилотные системы»-ն, ինչպես նաև թեթև արդյունաբերության կազմակերպություններ։ Սահմանափակումների տակ, մասնավորապես, հայտնվել են Կիրովի արհեստական կաշվի կոմբինատը, Կուրգանի կարի ֆաբրիկան և Միավորված հրթիռատիեզերական կորպորացիան։ Համաձայնեցված ցուցակում մեկ կազմակերպություն և մեկ ֆիզիկական անձ ավելի պակաս են ներառվել, քան ի սկզբանե քննարկվող ցուցակում։ Ցուցակից հանվել են Սոլիկամսկի մագնեզիումի գործարանը և դրա տնօրեն Ռուսլան Դիմուխամեդովը։ «Система»-ի վերլուծության համաձայն՝ պատժամիջոցների նոր ցուցակում ներառված բոլոր կազմակերպությունները ընդգրկված են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտպանական ձեռնարկությունների փակ ցանկում։ Այն 2025 թվականին հրապարակել է «Դոսյե» հետազոտական կենտրոնը։ Միաժամանակ, ԵՄ ցուցակում հայտնվել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ռեեստրի միայն փոքր մասը, որը ներառում է ավելի քան 6 հազար կազմակերպություն։ Այն սկզբունքի մասին, որով ձեռնարկություններն ընտրվել են ԵՄ ցուցակի համար, կարող է վկայել փաստաթղթում առկա նշումը․ պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպություններից յուրաքանչյուրը իրավունք ունի ստանալու պետական սուբսիդիաներ՝ աշխատակիցների բնակարանի հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության 2026 թվականի ապրիլի 24-ի նամակով սահմանվում է, որ նման արտոնությունները տարածվում են ոչ թե ռազմարդյունաբերական համալիրի ամբողջ ռեեստրի, այլ միայն այն կազմակերպությունների վրա, որոնք իրավունք ունեն աշխատանքի հատուկ պայմաններ սահմանելու։ Այդ կազմակերպությունների ցանկը բաց հասանելիության մեջ չկա։ Բրյուսելում «Система»-ի աղբյուրի տվյալներով՝ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման մասին պետք է հայտարարվի հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ռուսական պատժամիջոցների նոր ցուցակը, որում ներառվել է միանգամից 826 կազմակերպություն և 743 ֆիզիկական անձ։ Սա ռեկորդային ցուցանիշ է պատժամիջոցների մեկանգամյա ընդլայնման առումով։ «Ազատություն» ռադիոկայանի և Current time-ի «Система» հետաքննական նախագծի հաղորդմամբ՝ այս բոլոր կազմակերպությունները կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ ցուցակում ներառված կազմակերպությունները …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 45 minutes ago

Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Factor.am / 1 hour ago

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Factor.am / 2 hours ago

Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Factor.am / 2 hours ago
Related coverage

Սովորական մարդու հետ այնպես չեն աշխատել, որ Նիկոլ Փաշինյանը նրանց չկարողանար համոզել, թե Արցախը թոկ էր մեր վզին. Հակոբ Բադալյան
168 Jham / 16 minutes ago

Իսրայելի ՊՆ նախարարը սպառնացել է սպանել Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավարին
24TV / 24News / 20 minutes ago

Ռուսաստանը շարունակում է բաց լինել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի համար
24TV / 24News / 23 minutes ago

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մեկնարկի մասին
24TV / 24News / 25 minutes ago