ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ Հայաստանին է հետաքրքրում։ Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որ Հայաստանը ամբողջական տեղեկատվություն տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև զանգվածային ու անհատական գերեզմանների գտնվելու վայրերի մասին։ Միաժամանակ Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունները նույնականացնելու համար։Նա հիշեցրեց, որ այդ հարցը ոչ միայն քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։ԱԱԾ–ն առաջարկում է անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել