Մահապատժի ենթարկվելոով՝ մահացու ներարկումների երկու չափաբաժին ստանալուց հետո ողջ մնացած 50-ամյա ամերիկուհի Քրիստա Փայքը գիտակցության է եկել և այժմ կարողանում է խոսել։ Նրա փաստաբանները հայտնել են, որ Փայքը շարունակում է մնալ հիվանդանոցում, իսկ նրա վիճակի վերաբերյալ կանխատեսումն առայժմ անորոշ է։ Մահապատժի իրականացման ընթացքում Փայքը ձեռքերի հատվածում այրվածքներ և ծանր վնասվածքներ է ստացել։ Նրա փաստաբանները գործը բնութագրում են որպես ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքը, երբ մահապատժի դատապարտված կալանավորը ողջ է մնացել մահացու ներարկումից հետո։ Բժշկական փորձագետների կարծիքով՝ ձախողված մահապատիժը կարող էր պայմանավորված լինել երակային կաթետերների սխալ տեղադրմամբ։ Նրանց գնահատմամբ՝ պենտոբարբիտալը չի ներարկվել անմիջապես երակի մեջ, այլ կուտակվել է շրջակա հյուսվածքներում։ «Ըստ երևույթին, մահապատիժն իրականացնող խմբի անդամներից ոչ ոք չի նկատել, որ ներերակային կաթետերները սխալ են տեղադրվել կամ որ երակները պատռվել են», — նշված է Փայքի փաստաբանների՝ դատարան ներկայացրած փաստաթղթում։ Պաշտպանական կողմի փաստաբանները պնդում են, որ բուժող բժիշկները նախապես զգուշացրել էին պաշտոնյաներին Փայքի՝ փխրուն երակների և արյան հետ կապված խնդիրների մասին։ Նրանց խոսքով՝ այդ զգուշացումներն անտեսվել են։ Փաստաբանները պահանջում են հետաքննել ձախողված մահապատժի հանգամանքները և պնդում են, որ մահապատիժը փոխարինվի ցմահ ազատազրկմամբ։ The post Կրկնակի ձախողված մահապատիժ. ողջ մնացած Քրիստա Փայքի համար փաստաբանները ցմահ բանտարկություն են պահանջում appeared first on Ազգ .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կրկնակի ձախողված մահապատիժ. ողջ մնացած Քրիստա Փայքի համար փաստաբանները ցմահ բանտարկություն են պահանջում
Մահապատժի ենթարկվելոով՝ մահացու ներարկումների երկու չափաբաժին ստանալուց հետո ողջ մնացած 50-ամյա ամերիկուհի Քրիստա Փայքը գիտակցության է եկել և այժմ կարողանում…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Azg / 22 minutes ago

Մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ
Azg / 13 hours ago

Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ․ Թրամփ
Azg / 13 hours ago

Մմեղմ ասած ոչնչությունները դարձել են ինչորություններ. Վլադիմիր Մարտիրոսյան
Azg / 13 hours ago
Related coverage

Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Հութիները հարվածել են Ռիադի միջազգային օդանավակայանին. կա առնվազն 12 զոհ
Azatutyun / 18 minutes ago

Удар по аэропорту Эр-Рияда унес жизни 12 человек, пострадали более 300
Sputnik Armenia / 25 minutes ago

Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
168 Jham / 30 minutes ago