Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության տեսանկարահանմանն ու դրա հրապարակման նպատակահարմարությանը՝ ընդգծելով, որ թեմայի շուրջ ընթացող շահարկումներն անընդունելի են։ Խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը հետաքրքրվեց՝ հայ քաղաքացիների ձերբակալության կադրերը հաճախ հայտնվում են սոցիալական ցանցերում, մինչդեռ ադրբեջանցու ձերբակալման գործընթացը չի տեսանշվում կամ չի հանրայնացվում։ Արձագանքելով հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ «հայ, թուրք, ադրբեջանցի» շեշտադրումներն ու շահարկումները որևէ օգուտ չեն բերում։ «Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, ընդհանրապես որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որ մենք այսօր մեր դաշտում տեսնում ենք։ Ընդհուպ բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ որոշ շրջանակների համար կապ չունի, թե ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, քանի որ նրանց քաղաքական ասելիքը դրանից չի փոխվում։ Անդրադառնալով կադրերի առկայությանն ու հրապարակմանը՝ Փաշինյանը հայտնեց, որ նախկին դեպքերը նկատի ունենալով՝ ինքը խնդրել է իրավապահներին խուսափել ձերբակալությունների նմանատիպ կադրեր հրապարակելուց։ Վարչապետը նաև հավելեց, որ ադրբեջանցի զինվորը ձերբակալման պահին դիմադրություն ցույց չի տվել և ունեցել է վնասվածքներ․ «Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ակնհայտորեն ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ, նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, և գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»։ Փաշինյանը խոստացավ լրացուցիչ ճշտել տեսանկարահանման առկայության վերաբերյալ մանրամասները։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության տեսանկարահանմանն ու դրա հրապարակման նպատակահարմարությանը՝ ընդգծելով, որ թեմայի շուրջ ընթացող շահարկումներն անընդունելի են։ Խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը հետաքրքրվեց՝ հայ քաղաքացիների ձերբակալության կադրերը հաճախ հայտնվում են սոցիալական ցանցերում, մինչդեռ ադրբեջանցու ձերբակալման գործընթացը չի տեսանշվում կամ չի հանրայնացվում։ Արձագանքելով հարցադրմանը՝ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 12 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 13 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 13 hours ago
Related coverage

Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 29 minutes ago

Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա․ Փաշինյան
Aysor.am / 31 minutes ago

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 41 minutes ago