5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գյումրու Բարեկամության այգու զարգացմամբ կզբաղվի «Ազնավուր» հիմնադրամը
Երեւան: Մեդիամաքս: Գյումրու Բարեկամության այգու վերականգնման եւ զարգացման ծրագրի հետագա իրականացումը կստանձնի «Ազնավուր» հիմնադրամը՝ հավատարիմ մնալով նախաձեռնության սկզբնական տեսլականին։ Բարեկամության այգու վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ իրականացվում էր նրա IDeA հիմնադրամի կողմից: Ռուբեն Վարդանյանը նաեւ եղել է խոշորագույն նվիրատուն՝ ներդնելով 5,4 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն էր ստեղծել Գյումրու համար երկարաժամկետ սոցիալական եւ քաղաքաշինական նշանակություն ունեցող հանրային տարածք, որը կդառնար քաղաքի բնակիչների առօրյայի անբաժանելի մասը։ Ծրագրի մեկնարկի վաղ փուլում Ազնավուր հիմնադրամն իր աջակցությունն էր հայտնել նախաձեռնությանը՝ որպես գործընկեր մասնակցելով առաջին հիմնարար աշխատանքների իրականացմանը: Գյումրին առանձնահատուկ դեր ունի Ազնավուր հիմնադրամի համար։ Շառլ Ազնավուրի անունը սերտորեն կապված է երկրաշարժից հետո քաղաքի վերականգնմանն ուղղված մարդասիրական նախաձեռնությունների հետ, եւ մեզ համար մեծ պատիվ է շարունակել այս կարեւոր ծրագրի զարգացումը։ Մենք բարձր ենք գնահատում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ IDeA հիմնադրամի ջանքերով կատարված ծավալուն աշխատանքը։ Այսուհետ Ազնավուր հիմնադրամը նույն պատասխանատվությամբ եւ նույն արժեքների հիման վրա կշարունակի Բարեկամության այգու զարգացումը՝ պահպանելով դրա սկզբնական տեսլականը եւ ապահովելով, որ այն շարունակի ծառայել Գյումրու բնակիչներին ու քաղաքի հյուրերին որպես ժամանակակից, ներառական եւ կենդանի հանրային տարածք: Այգու նախագծի շրջանակում Հիմնադրամի լավ ընկեր եւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Հարությունյանի ուղղորդմամբ ու աջակցությամբ շարունակելու ենք այս աշխատանքը եւ վստահ ենք, որ կհասնենք բոլոր նախանշած նպատակներին, որոնց մասին կպատմենք առաջիկայում ,- ասել է Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։ Այսօր մեզ համար ամենակարեւորը գործնականում տեսնելն է, թե ինչպես է այգին գնալով ավելի մեծ նշանակություն ձեռք բերում քաղաքի եւ նրա բնակիչների համար։ Երբ երեխաներն իրենց տատիկների ու պապիկների հետ ոչ միայն գալիս են այստեղ ժամանակ անցկացնելու, այլեւ միասին տնկ
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax
«Старики путешествуют» նախագծի նոր դրվագը նկարահանվել է Մատենադարանում
Mediamax / 41 minutes ago
Очередной эпизод проекта «Старики путешествуют» снят в Матенадаране
Mediamax / 41 minutes ago
Խոսքից գործի անցնելու հրամայականը՝ COP17-ին ընդառաջ
Mediamax / 2 hours ago
Пашинян и Пезешкиан встретились в Туркменистане
Mediamax / 3 hours ago
Related coverage

«Դեռ չենք ստացել տապանի գոյության 100%-անոց արդյունք, բայց ունենք տվյալներ, որոնք կզարմացնեն մարդկությանը». «Ազգ»
Aravot / 1 hour ago

«Արևմտամետ» Փաշինյանը Պուտինին շնորհավորողների ցանկում է՝ Ալիևի և Էրդողանի կողքին
Noyan Tapan TV / 12 hours ago

Պուտինի օրերը հաշված են
Noyan Tapan TV / 12 hours ago

Ռուսաստանում կատարելագործել են ժանտախտի հարուցիչը․ մարտական կենսաբանական զե՞նք են ստեղծում
Noyan Tapan TV / 12 hours ago