ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքում գտնվող երկու գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։«Հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ»,–նշված է հաղորդագրության մեջ։Կենդանիները տեղափոխվել են Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Հրաշք այգում» գտնվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Կենդանիները տեղափոխվել են Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Վարդաձորի դպրոցում երեխային ծեծելու դեպքով տնօրենն էլ պատասխանատվության կենթարկվի. մարզպետ
Sputnik Armenia / 17 minutes ago

Ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման քննարկում չկա, Բաքուն չի պահանջում․ Փաշինյան
Sputnik Armenia / 18 minutes ago

Все ответственность лежит на спикере: Кочарян о потасовке в парламенте Армении
Sputnik Armenia / 20 minutes ago

Баку не требует экстрадиции проникшего в Шаки солдата – Пашинян
Sputnik Armenia / 22 minutes ago
Related coverage

Անի Ավետիսյանի ընտանիքը նոր մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակի մասին. #ՈւՂԻՂ
ABC Media / 33 minutes ago

ԱՆ-ն տեղեկություն է տրամադրել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի տուժածների մասին
Shant News / 1 hour ago

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
168 Jham / 1 hour ago

Մոսկվան փարատում է ժանտախտի վերաբերյալ մտավախությունները. «Համաճարակի վտանգ չկա» | azatutyun.am
Infocom / 15 hours ago