Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Մայիսի 28 զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի Մայիսի 28 զբոսայգու տարածքում՝ թիվ 4 հողամաս հասցեում գտնվող՝ 0,0389 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2007 թվականի նոյեմբերի 27-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող՝ 0,0389 հա մակերեսով, 730 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը, հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Մայիսի 28-ի անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 9 անձի տրամադրված 6011,48 քմ մակերեսով 12 հողատարածք: Դրանք են՝ 7 անձի տրամադրված 8 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են,- նշվում է հաղորդագրության մեջ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվեց համայնքին. Դատախազություն
«Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը
Hetq / 11 hours ago

Մայր Աթոռը հետամուտ է լինելու պաշտպանելու Հայոց եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները. հայտարարություն
Hetq / 15 hours ago

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է
Hetq / 15 hours ago

Բրիտանական խորհուրդը՝ կրթական բարեփոխումների հիմնական գործընկեր. ստորագրվել է հուշագիր
Hetq / 16 hours ago
Related coverage

Մեր համոզմամբ՝ Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»
Aysor.am / 1 hour ago

«Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» - 24News
24TV / 24News / 1 hour ago

Տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու կասկածանքով 2 օտարերկրացի է ձերբակալվել
1in.am / 10 hours ago

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ վարորդը, Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալի եղբայրը, տեղում մահացել է․ shamshyan.com
Aravot / 11 hours ago