Կառավարությունը վաղը հավանություն կտա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումն էլ կկազմակերպի Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարար Արարարտ Միրզոյանը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւՂրղզական Հանրապետության քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ։ Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը։ Կառավարության մյուս նախագծով էլ հավանություն կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրին կից իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքման նպատակահարմարությանը։ Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ընձեռել երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը միգրացիայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։ Նախագիծը ներկայացնելու է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մյուս նախագծով էլ առաջարկվում է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ու Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պետք է կազմակերպեն միջազգային պայմանագրի ստորագրումը: