ՀՀ իշխանությունների հետ տարեկան խորհրդակցությունների շրջանակում ԶՖԳ-ն ստորագրել է 270 միլիոն եվրոյի համարժեք ֆինանսավորման համաձայնագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված 250 միլիոն եվրոյի առաջին վարկը, որը ցուցանիշ է, նախատեսված է աջակցելու ֆինանսական կառավարման ոլորտում պետական բարեփոխումներին։ 23 միլիոն դոլարի երկրորդ վարկը, որն առաջին անգամ արժույթավորվում է ՀՀ դրամով, ֆինանսավորում է խոցելի ընտանիքների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովումը։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Հայաստան կատարած պետական այցից հինգ ամիս անց, մայիսին ստանձնած պարտավորությունները կյանքի են կոչվում։ 2012 թվականից ի վեր Հայաստանում գործող Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) աջակցում է Հայաստանի իշխանություններին, տնտեսական ոլորտի դերակատարներին և քաղաքացիական հասարակությանը մի շարք ոլորտներում՝ հանրային ֆինանսներ, բնակարանային ապահովում, ջրային ռեսուրսներ և գյուղատնտեսություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ձեռնարկատիրություն և ֆինանսական ներառականություն։ Երկրի նկատմամբ ԶՖԳ ընդհանուր պարտավորություններն այժմ կազմում են ավելի քան 850 միլիոն եվրո։ Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների աջակցության համար բյուջետային ֆինանսավորում ԶՖԳ-ն և ՀՀ ֆինանսների նախարարությունը ստորագրել են 250 միլիոն եվրո արժողության ֆինանսավորման համաձայնագիր՝ 2026-2028 թվականների համար նախատեսված բազմամյա հանրային քաղաքականության բյուջետային ֆինանսավորման նոր ծրագրի (FBPP) առաջին ենթածրագրի շրջանակում։ Սա մինչ օրս ԶՖԳ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համաֆինանսավորվող նախագիծը ներգրվում է 2016 թվականին սկսված համագործակցության շարունակականության մեջ։ Ծրագիրն աջակցում է բարեփոխումների երեք ուղղություն՝ Նոր վարկային գիծ՝ խոցելի խմբերի համար բնակարանային հասանելիությանն աջակցելու համար ԶՖԳ-ն և Ազգային հիփոթեքային ընկերությունը (NMC), որը հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման մեջ մասնագիտացած պետական ֆինանսական հաստատություն է, ստորագրել են 23 միլիոն եվրոյի նոր վարկային գիծ՝ ութ տարի մարման ժամկետով, որը ներառում է երկամյա արտոնյալ ժամկետ։ Առաջին անգամ Հայաստանում սույն ֆինանսավորումը տրամադրվում է ՀՀ դրամով՝ TCS-ի հետ գործընկերության և Եվրոպական Միության ներդրման շնորհիվ։ Այս վարկային գծի առնվազն 50%-ը, Կառավարության բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում, կուղղվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Սույն գործողությունը լրացնում է ԶՖԳ աջակցությունը Հայաստանի հանրային քաղաքականությանը՝ ուղղված բնակչության ամենախոցելի խմբերի բնակապահովմանը։ Վստահության վրա հիմնված հարաբերություն՝ ի սպաս Հայաստանի զարգացման ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկը նշում է՝ Այս համաձայնագրերի ստորագրումը գործնականում ի ցույց է դնում ԶՖԳ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրությունը։ Դրանք աջակցում են Հայաստանի տնտեսության կայունությանը և առավել խոցելի խմբերի համար պատշաճ բնակարանային պայմանների հասանելիությանը։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի կառավարության հետ համատեղ մենք նպատակ ունենք սույն պարտավորությունն ապահովել երկարաժամկետ հեռանկարում։ Զարգացման ֆրանսիական գործակալության մասին ԶՖԳ-ն ֆինանսավորում և աջակցում է ավելի քան 4000 նախագիծ 160 երկրում՝ ջրի և էներգիայի հասանելիություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ, որակյալ աշխատատեղերի ստեղծում, կանաչ արդյունաբերացում, առողջապահության և կրթության համակարգերի աջակցություն և այլն։ ԶՖԳ գրուպն իր օժանդակ կառույցների միջոցով՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ)՝ կառավարություններին աջակցելու, Proparco-ն՝ ձեռնարկությունները ֆինանսավորելու և Expertise France-ը՝ տեխնիկական փորձաքննություն ապահովելու համար, լուծում է կայուն զարգացման հետ կապված բոլոր մարտահրավերները։ Ամեն տարի ԶՖԳ գրուպը հատկացնում է մոտ 14 միլիարդ եվրո ֆինանսավորում՝ հիմնականում գործընկերների կողմից մարվող վարկերի տեսքով, և բաժնետեր պետությանը վճարում շահաբաժին, օր․՝ 100 միլիոն եվրո 2026 թվականին՝ ստացված 2025 թվականի զուտ եկամտից։ Լուսանկարը՝ բաց աղբյուրներից
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԶՖԳ-ն ստորագրում է 270 միլիոն եվրոյի ֆինանսավորման պայմանագիր և հաստատում երկարաժամկետ գործընկերություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ
Hetq / 11 hours ago

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին
Hetq / 12 hours ago

Премьер-министр присутствовал на торжественной церемонии запуска эксплуатации Амулсарского золотого рудника
Hetq / 12 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
Hetq / 14 hours ago
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 9 hours ago

Թուրքիան ծովամթերք է արտահանում շուրջ 95 երկիր
168 Jham / 9 hours ago

Մի օր էլ համակարգն է պայթելու
168 Jham / 9 hours ago

Ուկրաինային նոր առաջնորդ է հարկավոր․ Թրամփ
A1plus / 9 hours ago