Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
The Mother See discussed the key issues in Church-State relations
Մայր Աթոռում քննարկվել են Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները
The participants of the consultation condemned the creation of the National Assembly's investigative commission on the Armenian Church, assessing it as blatantly unconstitutional and an attempt to interfere in the internal life and self-government of the Church.
Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։

On October 6, His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, met with a group of authoritative lawyers, human rights defenders and constitutional experts at the Mother See of Holy Etchmiadzin, during which the main issues in Church-state relations and the initiatives of the National Assembly related to the Armenian Church were discussed. This was reported by the Mother See’s information system.
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
The Catholicos of All Armenians expressed his blessing and appreciation to the participants of the meeting for their zeal in protecting the rights of the Armenian Church, emphasizing the importance of their professional support in outlining legal ways to overcome the problems facing the Church.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում։
Then, Doctor of Laws, Professor Gevorg Danielyan and lawyer, Doctor of Laws Ara Zohrabyan touched upon the initiatives related to the Armenian Church, the report prepared on the Church by the Prime Minister’s instruction, and the investigative committee formed in the National Assembly in this regard. Information was also presented on the progress of criminal proceedings related to the Church and clergy, on the judicial acts adopted and on the steps taken to protect rights.
Ապա ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանն անդրադարձան Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնություններին՝ վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այս կապակցությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։ Ներկայացվեցին նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
The participants of the consultation condemned the creation of the National Assembly Investigative Commission on the Armenian Church, assessing it as clearly unconstitutional and an attempt to interfere in the internal life and self-government of the Church. It was emphasized that issues of the leadership, internal governance and canonical life of the Church are not within the competence of the National Assembly and cannot be subject to parliamentary control. It was also noted that attempts to establish parliamentary control contradict the constitutional principles of the Church’s separation from the state and the autonomy of religious organizations, as well as international standards for the protection of religious freedom.
Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվեց, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվեց նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։
Proposals were presented on the application of domestic and international legal measures to protect the rights of the Armenian Church and clergy, as well as on overcoming obstacles that disrupt the normal activities and spiritual service of the Church.
Ներկայացվեցին առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։
In conclusion, the Catholicos of All Armenians reaffirmed that the Armenian Church has always acted and is acting within the framework of the law, and the Mother See’s demand is to ensure the rule of law and the rule of law and respect for the constitutional autonomy of the Church. His Holiness attached importance to the professional assessments and proposals presented for resolving the existing problems, and asked for the Lord’s support for the activities of lawyers aimed at protecting justice and truth, the statement said.
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին Սրբությունը կարևորեց ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, և հայցեց Տիրոջ զորակցությունը արդարության և ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը,- նշվում է հաղորդագրության մեջ։
Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Hetq / 6 hours ago

Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները
Hetq / 7 hours ago

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը
Hetq / 7 hours ago

Ինչպես կանխվեց Սևանի ափին ցեմենտի արտադրության ծրագիրը. 8-րդ հարկ #shorts #սևան #ցեմենտ
Hetq / 8 hours ago
Related coverage

Եզեկիայի հիվանդությունը
168 Jham / 5 hours ago

Newly Appointed Ambassador of Georgia to Israel Visits the Armenian Patriarchate of Jerusalem
Aravot / 6 hours ago

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան
Aravot / 8 hours ago

Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ խորհրդակցություն է տեղի ունեցել
Azg / 14 hours ago