«Ռոսատոմը» և հայկական ատոմակայանի ներկայացուցիչները հաստատել են Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին ասվում է «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Երևանում տեղի է ունեցել Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը՝ Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցի վերաբերյալ։ Նիստի մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև 2024-2026 թվականներին ռուս և հայ մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Նշվել է, որ ուսումնասիրվել է մի շարք շենքերի և կառույցների վիճակը՝ ընդհանուր 15 890 քառակուսի մետր մակերեսով, մշակվել և համաձայնեցվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նիստի արդյունքներով կողմերը համաձայնեցրել են 2027-2030 թվականների միջոցառումների իրականացման ծրագիրը։ «Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի խոսքով՝ 2027 թվականին նախատեսվում է ՀԱԷԿ-ի առանցքային համակարգերի կատարելագործման աշխատանքների համալիր՝ կայանի հետագա արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով՝ մինչև 2036 թվականը։ Ավելի վաղ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այցելել էր Հայաստան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Լիխաչովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից և ռուսական առաջարկներից
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
«Ռոսատոմը» և հայկական ատոմակայանի ներկայացուցիչները հաստատել են Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին ասվում է «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Երևանում տեղի է ունեցել Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը՝ Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցի վերաբերյալ։ Նիստի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 9 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 10 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 10 hours ago
Related coverage

Հերթական խոշոր պարտքն են կախում պետության վրա
168 Jham / 6 hours ago

Էժան գազ ու շուկա՝ մինչև եվրոպական շրջադարձ․ Աբովյանը՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 7 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն (տեսանյութ)
A1plus / 7 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն
A1plus / 7 hours ago