Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր 2023 թվականի հուլիսի 3-ին։ Նրան խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «Անգլիական» այգու մոտ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «դավաճան» և «վիժվածք»՝ նշելով, որ նա պատասխան է տալու նահատակված հերոսների համար։