Բեզոարյան այծերը Հայաստանի բնության արժեքավոր ներկայացուցիչներից են և ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները հնարավորություն են տալիս հետևելու կենդանիների վարքագծին՝ առանց նրանց բնականոն կենսագործունեությանը միջամտելու։