Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

World Affairs

«Վերնատուն». 07.10.2026

Ի՞նչ դեր ունի գրականությունը մի աշխարհում, որտեղ զարգացող տեխնոլոգիաները մեր երևակայությունից առաջ են անցնում, կարո՞ղ է գիտաֆանտաստիկան ձևավորել ապագայի մեր ընկալումները։ Ամփոփվել է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, որը յուրովի փորձում է վերարժևորել այս ժանրի ներուժը հայաստանյան իրականությունում։ Մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը և մրցույթի հաղթող Արման Գասպարյանը խոսում են, թե ինչ փոփոխություններ է կրում ժանրն արդի ժամանակներում, ինչու է կարևոր դրա զարգացումը Հայաստանում, անդրադառնում են մրցույթին, նաև հաղթող պատմվածքին։ «Գիտաֆանտաստիկ ժանրն ինտելեկտուալ գրականության օրինակ է, իսկ հայ գրականության մեջ ինտելեկտուալ գրականությունը բավարար չափով զարգացած չէ։ Դա կապված է նաև քաղաքային, ուրբանիստական մշակույթի հետ, որպեսզի գործողությունները կատարվեն քաղաքային միջավայրում, և հենց քաղաքը լինի խնդիրներ ձևակերպողը»,– ասում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Նա հավելում է, որ մեծ արժեք էր մրցույթի շրջանակում ընտրված 35 ստեղծագործությունները կարդալը։ Դրանցում կային շատ հետաքրքիր գաղափարներ, օրինակ՝ ֆիզիկական ցավի և հայոց հայտնի կորստի ցավի միավորումը։ Ըստ նրա՝ ընտրված 35 գործերից 30-ն ունեին շատ առողջ ֆանտաստիկ մտահղացումներ, թեև լեզուն մեծ թերություններ ուներ։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» պատմվածքը։ Հեղինակի մեկնաբանմամբ՝ ինքն այդ թեմայի շուրջ մտածել է երկար տարիներ։ Խոսքը էպիստեմոլոգիայի մասին է, թե առհասարակ ինչպես ենք մենք զբաղվում գիտությամբ և ինչպես ենք ստանում գիտելիքներ։ «Եթե փիլիսոփայորեն նայենք, գիտությունն ուղիղ իմաստով ոչ թե այն է, թե ինչ ենք տեսնում այս աշխարհում, այլ թե ինչ ենք տեսնում մեր տեսածի մեջ, և որքանով ենք համոզված, որ մեր տեսածը ճշգրիտ է։ Գիտությունը պատմում է աշխարհի մասին, ճշգրիտ կանխատեսումներ է անում, թույլ է տալիս ստեղծել տեխնոլոգիաներ, պահպանել առողջությունը և առաջարկում է ճշգրիտ մոդելներ, բայց պետք է հիշել, որ դրանք ընդամենը մոդելներ են, և խոսքը բացարձակ ճշմարտության մասին չէ։ Պատմվածքում առաջանում է մի իրավիճակ, երբ գիտությունը չի կարողանում բացատրել կոնկրետ երևույթը,

«Վերնատուն». 07.10.2026

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.