5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Վերնատուն». 07.10.2026
Ի՞նչ դեր ունի գրականությունը մի աշխարհում, որտեղ զարգացող տեխնոլոգիաները մեր երևակայությունից առաջ են անցնում, կարո՞ղ է գիտաֆանտաստիկան ձևավորել ապագայի մեր ընկալումները։ Ամփոփվել է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, որը յուրովի փորձում է վերարժևորել այս ժանրի ներուժը հայաստանյան իրականությունում։ Մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը և մրցույթի հաղթող Արման Գասպարյանը խոսում են, թե ինչ փոփոխություններ է կրում ժանրն արդի ժամանակներում, ինչու է կարևոր դրա զարգացումը Հայաստանում, անդրադառնում են մրցույթին, նաև հաղթող պատմվածքին։ «Գիտաֆանտաստիկ ժանրն ինտելեկտուալ գրականության օրինակ է, իսկ հայ գրականության մեջ ինտելեկտուալ գրականությունը բավարար չափով զարգացած չէ։ Դա կապված է նաև քաղաքային, ուրբանիստական մշակույթի հետ, որպեսզի գործողությունները կատարվեն քաղաքային միջավայրում, և հենց քաղաքը լինի խնդիրներ ձևակերպողը»,– ասում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Նա հավելում է, որ մեծ արժեք էր մրցույթի շրջանակում ընտրված 35 ստեղծագործությունները կարդալը։ Դրանցում կային շատ հետաքրքիր գաղափարներ, օրինակ՝ ֆիզիկական ցավի և հայոց հայտնի կորստի ցավի միավորումը։ Ըստ նրա՝ ընտրված 35 գործերից 30-ն ունեին շատ առողջ ֆանտաստիկ մտահղացումներ, թեև լեզուն մեծ թերություններ ուներ։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» պատմվածքը։ Հեղինակի մեկնաբանմամբ՝ ինքն այդ թեմայի շուրջ մտածել է երկար տարիներ։ Խոսքը էպիստեմոլոգիայի մասին է, թե առհասարակ ինչպես ենք մենք զբաղվում գիտությամբ և ինչպես ենք ստանում գիտելիքներ։ «Եթե փիլիսոփայորեն նայենք, գիտությունն ուղիղ իմաստով ոչ թե այն է, թե ինչ ենք տեսնում այս աշխարհում, այլ թե ինչ ենք տեսնում մեր տեսածի մեջ, և որքանով ենք համոզված, որ մեր տեսածը ճշգրիտ է։ Գիտությունը պատմում է աշխարհի մասին, ճշգրիտ կանխատեսումներ է անում, թույլ է տալիս ստեղծել տեխնոլոգիաներ, պահպանել առողջությունը և առաջարկում է ճշգրիտ մոդելներ, բայց պետք է հիշել, որ դրանք ընդամենը մոդելներ են, և խոսքը բացարձակ ճշմարտության մասին չէ։ Պատմվածքում առաջանում է մի իրավիճակ, երբ գիտությունը չի կարողանում բացատրել կոնկրետ երևույթը,

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Public Radio of Armenia
Russian Railways President to visit Armenia next week, Pashinyan says
Public Radio of Armenia / 9 minutes ago
Pashinyan: Armenia ready to cooperate with Azerbaijan to clarify fate of missing persons
Public Radio of Armenia / 17 minutes ago

«Սուրճ ու սեր արավոտից» 2. Օրվա կարևորն ու աշխարհում տեղի ունեցած ուշագրավ դեպքերը 08.10.2026
Public Radio of Armenia / 55 minutes ago

«Սուրճ ու սեր արավոտից». Օրվա կարևորն ու աշխարհում տեղի ունեցած ուշագրավ դեպքերը 08.10.2026
Public Radio of Armenia / 1 hour ago
Related coverage

Ի՞նչ դիվերսանտ, ո՞րտեղ եք տեսել մի երկրից զանգեն, ասեն՝ գիտեք, մի հատ դիվերսանտ ենք ուղարկել
Pastinfo / 7 minutes ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 9 minutes ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Armenpress / 9 minutes ago

Ինչ է Փաշինյանը բերելու ընդդիմադիրների քթերից
Pastinfo / 9 minutes ago