«Խաղաղությունը պետք է գա անհետ կորածների ընտանիքների կյանք և սրտեր»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անհետ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ խաղաղության բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղության համար անհրաժեշտ է հաշտեցում։ «Հարավային Կովկասը բախվել է հակամարտության, հարկադիր տեղահանության և խորը հումանիտար տառապանքների։ 1980-ականների վերջից, հատկապես՝ 1990-ականների սկզբից, Ադրբեջանը բախվել է արտաքսման, հարկադիր տեղահանության և անհետ կորած անձանց ողբերգությանը։ 1990-ականների սկզբից անհետ կորած շուրջ 4 հազար Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը մինչ օրս շարունակում է մնալ լուրջ հումանիտար խնդիր։ Այսօր նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության շնորհիվ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում»,- ասել է նա։ Ըստ նրա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված նախնական խաղաղության համաձայնագրում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի ներառումը կարևոր ցուցանիշ է։ Դա վկայում է այն մասին, որ այս հարցը ճանաչվել է որպես ավելի լայն խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս։ «Այս չսպիացած վերքի ճանաչումը որպես խաղաղության հաստատման և հաշտեցման գործընթացի անբաժանելի մաս, անկասկած, կբարձրացնի մարդկանց միջև փոխադարձ վստահությունը և կստեղծի կայուն խաղաղության ամուր սոցիալական հիմք»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
«Խաղաղությունը պետք է գա անհետ կորածների ընտանիքների կյանք և սրտեր»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անհետ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ խաղաղության բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղության …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 9 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 10 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 10 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 7 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 7 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 7 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 7 hours ago