Թուրքիայի և Ադրբեջանի միջև «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարով ձևավորված եղբայրական հարաբերությունները վերջին շրջանում հայտնվել են հարվածի տակ։ Նման տեսակետ է հայտնել իսլամիստական, աջակողմյան և իշխանամետ լրատվամիջոց համարվող թուրքական «Yeni Akit» կայքը։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ ոմանք փորձում են պառակտել Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրությունը։ Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալություն APA-ն հոկտեմբերի 6-ին Թուրքիա-Իսրայել նավային երթևեկության թեմայով հետաքննությունը հրապարակվելուց ժամեր անց անհասանելի է դարձել։ «Ադրբեջանական APA գործակալությունը հրապարակել է հետաքննություն, ըստ որի՝ Թուրքիայի նավահանգիստներից դեպի Իսրայել իրականացվել է 456 ուղիղ նավագնացություն։ Այն, որ հրապարակումից մի քանի ժամ անց այդ նյութն այլևս հասանելի չի եղել APA-ի ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն էջերում, հարց է առաջացնում՝ «արդյո՞ք փորձում են լարվածություն ստեղծել, որն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի պատմական եղբայրության դեմ » , – գրում է թուրքական լրատվամիջոցը։ Ըստ ադրբեջանական հրապարակման՝ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը շարունակվում է բոլորովին այլ կերպ, քան ներկայացվում է հանրությանը։ Նավերի հետագծման համակարգերի տվյալների վրա հիմնված հրապարակման մեջ նշվել է, որ Թուրքիայի նավերը մեկնում են Իսրայելի նավահանգիստներ տարբեր երկրների դրոշի տակ։ Մինչև այժմ APA-ն որևէ բացատրություն կամ պարզաբանում չի հրապարակել այն մասին, թե ինչու է այդ հրապարակումը ժամեր անց հեռացվել կայքէջից։ «Հայտնի է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելին են, քան երկու երկրների միջև սովորական դիվանագիտական կապերը, և հանրային դաշտում քննարկվում է, թե ում են ծառայում այն հրապարակումներն ու հայտարարությունները, որոնք կարող են խորացնել փոխադարձ լարվածությունը»,- տարակուսանք է հայտնում թուրքական աղբյուրը։ Այդուհանդերձ վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել։ Մի կողմից Թուրքիայի հանրային դաշտում քննարկվում է Ադրբեջանում գլխաշորի արգելքի հարցը, մյուս կողմից՝ Թուրքիային թիրախավորող հայտարարություններ են հնչում Բաքվից։ Աղբյուր՝ Yeni Akit The post Ադրջբեջանական կայքը Թուրքայի մասին սկանդալային նյութ է հրապարակել ու հետո ջնջել appeared first on Ermeni haber ajansı .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ադրջբեջանական կայքը Թուրքայի մասին սկանդալային նյութ է հրապարակել ու հետո ջնջել
Yeni Aktt. «Ոմանք փորձում են պառակտել Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրությունը»։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Paşinyan, Rusya Demiryolları Genel Müdürü’nü kabul etti
Ermenihaber / 23 minutes ago

Yarın sabah uyanıp haberlerde ‘Ermenistan-Türkiye sınırı açıldı’ başlığını görebiliriz
Ermenihaber / 40 minutes ago

Իսրայելն ու Հունաստանը՝ ի հակակշիռ Թուրքիայի
Ermenihaber / 48 minutes ago

Ermenistan’daki teleferik, World Travel Awards’ta 5. kez ödül için yarışıyor
Ermenihaber / 1 hour ago
Related coverage

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան
168 Jham / 14 minutes ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
24TV / 24News / 14 minutes ago

СНБ Армении обыскала помещение, ранее принадлежавшее организации "Адеквад"
Sputnik Armenia / 15 minutes ago

Սեդրակ Քոչարյանը 7 տարեկանում պադվալներում ադրբեջանական ավիացիայի ռմբակոծության տակ էր
Yerkir / 16 minutes ago