Վճարովի բովանդակություն Վերջին շրջանում մամուլում տարածվող տեղեկությունները ս.թ. ապրիլին կայացած միջոցառումների առնչությամբ պարունակում են թյուրըմբռնումներ և պահանջում են հստակեցում: Ֆասթ Բանկի ներգրավվածությունը վերաբերում է բացառապես ապրիլի 25-ի միջոցառմանը՝ ամրագրված գովազդային վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրով, որի շրջանակում Բանկը հանդես է եկել միմիայն որպես գովազդային ծառայությունների գնորդ։ Սա ստանդարտ բիզնես պրակտիկա է։ Ըստ պայմանագրի՝ կատարող ընկերությունը գովազդային ծառայությունները մատուցել է իր կողմից կազմակերպված և Հանրապետության հրապարակում 2026 թվականի ապրիլի 25-ին կայացած երաժշտական փառատոնի (միջոցառման) շրջանակներում, իսկ ս.թ. ապրիլի 19-ին Գյումրիում կայացած համերգի հետ Ֆասթ Բանկը որևէ առնչություն չի ունեցել։ Բանկը չի՛ կնքել և չի՛ ունեցել որևէ պայմանագիր։ Ֆասթ Բանկն իր մարքեթինգային արշավների շրջանակում կնքում է գովազդային ծառայությունների հետ կապված բազմաթիվ պայմանագրեր, այդ թվում՝ համերգների։ Մարքեթինգում սա լայնորեն կիրառվող պրակտիկա է և համահունչ է Բանկի՝ երիտասարդությանը որպես հիմնական թիրախային լսարան դիտարկելու ռազմավարությանը։ Ընդգծում ենք՝ Ֆասթ Բանկի կողմից որևէ կուսակցության, նախընտրական կամ ընտրական քարոզչության ֆինանսավորման կամ հովանավորության վերաբերյալ պնդումներն անհիմն են։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ
Վերջին շրջանում մամուլում տարածվող տեղեկությունները ս.թ. ապրիլին կայացած միջոցառումների առնչությամբ պարունակում են թյուրըմբռնումներ և պահանջում են հստակեցում:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq
Related coverage

Հերթական խոշոր պարտքն են կախում պետության վրա
168 Jham / 6 hours ago

Էժան գազ ու շուկա՝ մինչև եվրոպական շրջադարձ․ Աբովյանը՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 7 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն
A1plus / 7 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն (տեսանյութ)
A1plus / 7 hours ago



