Խոր ցաւով տեղեկանում ենք, որ կեանքից հեռացել է ճարտարապետ, ազգային գաղափարական եւ հասարակական գործիչ եւ հայկական պատմական յուշարձանների պահպանութեան ու վերականգնման ոլորտի ճանաչւած մասնագէտ Վարուժան Առաքելեանը։ 1934 թւականին Թաւրիզում ծնւած Վարուժան Առաքելեանը ճարտարապետական բարձրագոյն կրթութիւնն ստացել էր Թեհրանի համալսարանի Գեղարւեստից ֆակուլտետում։ Նրա մասնագիտական գործունէութեան կարեւորագոյն ուղղութիւններից մէկը հայկական պատմական եւ կրօնական յուշարձանների պահպանումն ու վերականգնումն էր։ Նրա մասնագիտական գործունէութեան հետ սերտօրէն կապւած է Ծոր Ծորի Սուրբ Աստւածածնի մատուռի, Սուրբ Թադէի եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքերի պահպանութեան ու վերականգնման հարցը։ Վարուժան Առաքելեանի մահը կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի ու հարազատների, այլեւ իրանական հայ համայնքի եւ հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան գործի համար։ «ԱԼԻՔ»-ն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Վարուժան Առաքելեանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ Իրանի հայ համայնքին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մահացել է ճարտարապետ եւ հայկական պատմական ժառանգութեան պահպանութեան նւիրեալ Վարուժան Առաքելեանը
Խոր ցաւով տեղեկանում ենք, որ կեանքից հեռացել է ճարտարապետ, ազգային գաղափարական եւ հասարակական գործիչ եւ հայկական պատմական յուշարձանների պահպանութեան ու վերականգնման ոլորտի ճանաչւած մասնագէտ Վարուժան Առաքելեանը։ 1934 թւականին Թաւրիզում ծնւած Վարուժան Առաքելեանը ճարտարապետական բարձրագոյն կրթութիւնն ստացել էր Թեհրանի համալսարանի Գեղարւեստից ֆակուլտետում։ Նրա մասնագիտական գործունէութեան կարեւորագոյն ուղղութիւններից մէկը հայկական պատմական եւ կրօնական յուշարձանների պահպանումն ու վերականգնումն …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
ՇՆՈՐՀԱՒՈՐ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՅ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՕՆԸ
Alik / 19 hours ago
کاهش نسبی دمای نوار شمالی کشور طی روزهای آتی / وزش باد و رگبار در راه است
Alik / Oct 9
سازمان ملل تحریمهای آمریکا علیه دیوان بینالمللی کیفری را محکوم کرد
Alik / Oct 9
پزشکیان در نشست فوقالعاده سران حوزه خزر: امروز بیش از هر زمان دیگری به دیپلماسی محیطزیست نیاز داریم / خزر میتواند نمونه موفق از همکاری کشورها درباره یک منفعت مشترک باشد / هیچ یک از کشورهای ساحلی نمیتوانند بهتنهایی خزر را نجات دهند
Alik / Oct 9
Related coverage
No related coverage from other sources yet.