ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ «Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- գրված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում ուսուցչուհին հարվածներ է հասցրել 2-րդ դասարանի աշակերտուհուն՝ նաև ցուցափայտով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից երեկ FactorTV -ին փոխանցել էին, որ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին գերատեսչությանը տեղեկացնել։ «Սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և արդյունքները ներկայացնի մեզ։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր»,- նշել էր ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Հովհաննես Յուքինյանը։ Մեր ճշտող հարցը՝ մինչ այդ ուսուցչուհին շարունակո՞ւմ է աշխատել, խոսնակն անպատասխան էր թողել։ «Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ «Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Factor.am / 14 minutes ago

ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը
Factor.am / 21 minutes ago

29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 28 minutes ago

Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին
Factor.am / 32 minutes ago
Related coverage

COP17-ի գովազդային արշավի համար կնքել է 3 պայմանագիր՝ նույն կազմակերպության հետ. Մաթևոսյան
Panorama / 13 minutes ago

«Յո՞խ», միֆ է դա, երկրի ապագան ենթակառուցվածքից՝ TRIPP-ից, չի կարող կախված լինել․ Արմեն Աշոտյան
24TV / 24News / 13 minutes ago

Պարը, զինաքայլը և մարդկության պատմությունը. թարգմանվել է Ուիլյամ ՄըքՆիլի աշխատությունը
Aysor.am / 17 minutes ago

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքը
Shant News / 22 minutes ago