Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացի քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակել՝ կապված Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման հետ։ ԱՄՆ դեսպանատունն ընդգծել է, որ տեղյակ է մամուլում տարածված հաղորդագրություններին, ըստ որոնց՝ Իրկուտսկի մարզում կասկածվում է թոքային ժանտախտի դեպք, որը հանգեցրել է մեկ անձի մահվան, ինչպես նաև Իրկուտսկում դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման մասին տեղեկություններին։ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին։ ԱՄՆ կառավարության հնարավորությունները Ռուսաստանում, հատկապես՝ Մոսկվայից դուրս, ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցում սահմանափակ են։ Առողջապահական և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ կառավարության աշխատակիցները կարող են բախվել որոշակի տարածաշրջաններ անձնական և ծառայողական նպատակներով մեկնելու լրացուցիչ սահմանափակումների»,-ասվում է հայտարարությունում։ Նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ Պետքարտուղարության 4-րդ մակարդակի՝ «Չմեկնել» ճանապարհորդական նախազգուշացումը շարունակում է ուժի մեջ մնալ, և որ ներկայում Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան երկրից։ «Ռուսաստան մեկնել պատրաստվող ԱՄՆ քաղաքացիներին կրկին խստորեն խորհուրդ է տրվում չմեկնել Ռուսաստան՝ անօրինական ձերբակալության ենթարկվելու և անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով»,- նշում է հայտարարությունում։ Դեսպանատունը թվարկում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ Տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հետևեն տեղի առողջապահական մարմինների ցուցումներին, խուսափեն ախտահարված բուժհաստատություններից և ջերմության կամ շնչառական ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմեն բժշկական օգնության։ Հիվանդության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC)՝ ժանտախտի վերաբերյալ էջը։ Ռուսաստանին վերաբերող երկրի առողջապահական տեղեկատվության և թարմացումների համար այցելեք CDC-ի «Ճանապարհորդների առողջություն» էջը։ Եթե ճանապարհորդել եք բռնկում արձանագրված տարածք, ճանապարհորդությունից հետո 14 օրվա ընթացքում հետևեք ձեր առողջական վիճակին։ Ընդհանուր առողջապահական տեղեկատվության համար այցելեք ԱՄՆ դեսպանատան՝ Ռուսաստանի վերաբերյալ էջը։ Օգտվեք դեսպանատան կողմից ներկայացված բժշկական ծառայություններ մատուցողների ցանկից։ Արտերկրում հիվանդանալու դեպքում բժշկական տարհանման հնարավորությունների վերաբերյալ ճշտեք ձեր ճանապարհորդական ապահովագրության մատակարարի հետ։ Արտակարգ իրավիճակում երկրից հեռանալու ծրագիր ունեցեք, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից։ Հետևեք տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին և թարմացումներին։ Պատրաստ եղեք անհրաժեշտության դեպքում փոփոխել ձեր ծրագրերը։ Առողջապահական և անվտանգության ոլորտներում թարմացումներ ստանալու համար գրանցվեք «Smart Traveler Enrollment Program» ծրագրում (STEP)։ Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ՌԴ-ում ժանտախտի հնարավոր բռնկման հետ կապված իրավիճակը քննարկելու համար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացի քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակել՝ կապված Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման հետ։ ԱՄՆ դեսպանատունն ընդգծել է, որ տեղյակ է մամուլում տարածված հաղորդագրություններին, ըստ որոնց՝ Իրկուտսկի մարզում կասկածվում է թոքային ժանտախտի դեպք, որը հանգեցրել է մեկ անձի մահվան, ինչպես նաև Իրկուտսկում դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման մասին տեղեկություններին։ «Մենք …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 9 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 10 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 10 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 7 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 7 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 7 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 7 hours ago