Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մի քանի անգամ ընթերցել է «Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի կազմած զեկույցը , այլեւ անձամբ խմբագրումներ արել դրանում։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի CtrlZ հաղորդման ժամանակ ասել է ինքը՝ Փաշինյանը։ «Չե՞ք կարծում, որ անընդունելի է հարկատուների միջոցներով պատրաստված պետական զեկույցում որպես ապացուցողական աղբյուր օգտագործել անհատական բլոգային հարթակների չստուգված հրապարակումներ, պսևդոլրատվամիջոցների ինչպես նաև նյութեր, որոնք պարունակում են վիրավորական կամ խտրական խոսք, մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ չհաստատված տեղեկություններ, անձնական տվյալներ ու մեղադրանքներ՝ խախտելով մարդկանց արժանապատվությունը, պատիվը և անմեղության կանխավարկածը»,- հետաքրքրվեց լրագրողը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ հենվել են այն փաստերի վրա, որոնք լրացուցիչ ստուգման արդյունքներում բերել են եզրակացության, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը․ «Ընդհանուր առմամբ տեղի ա ունեցել գնահատում՝ փաստերի, իրականության եւ վկայությունների։ Կոնկրետ անուն-ազգանունով մարդ ասում ա, որ ես վկա եմ, որ էդ փաստը տեղի ա ունեցել, անկախ նրանից՝ որ լրատվամիջոցում ա հանդես գալիս, դատավարական առումով կարա լինի վկա։ Նախ, հրապարակային փաստերն են հավաքագրվել, որոնք չեն հերքվել։ Էն փաստերով, որոնք կարող են վերաբերվել իրավապահ համակարգին, էդ փաստերով կզբաղվի իրավապահ համակարգը, էն փաստերը, որոնք այլ տիրույթի են, ԱԺ-ում ձեւավորվել ա քննիչ հանձնաժողով, էդ փաստերով կզբաղվի»։ Հարցին՝ այդ դեպքում կարելի՞ է հավատալ նաեւ այդ ոչ վստահելի կայքերի այն հրապարակումներին, որտեղ խոսվում է Փաշինյանի կամ նրա մտերիմների մասին, Փաշինյանը պատասխանեց․ «Հրապարակումները, որոնք որոշակի վարկաբեկող տվյալ են պարունակում, դրանց հետ կապված կամ հերքում պետք ա լինի, կամ դատավարական պրոցես։ Չհերքված տեղեկություն պետք ա չլինի»։ Զեկույցում կուսակրոնության ուխտը խախտելու մեջ մեղադրվում է նաև Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, որը եկեղեցական բարենորոգման աջակիցներից է։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ նման մեղադրանքի արժանացած հոգևորականը դարձել է Փաշինյանի գործընկերը, վարչապետը պատասխանեց․ «Բարենորոգման օրակարգը եւ օրակարգի հետեւորդները նրանք չեն, ովքեր ինքնահայտարարագրվում են որպես սրբեր, նրանք են, ովքեր ասում են՝ այսպես շարունակել չի կարելի։ Էական չի՝ խոստովանել ա, թե չէ։ Ես անմե՞ղ եմ, որովհետեւ օրակարգն ա, ես ասել եմ՝ Կտրիճ Ներսիսյանը որ պահին ընդունի էդ օրակարգը, ես պատրաստ եմ իր հետ համագործակցել»։ The post Կտրիճ Ներսիսյանը որ պահին ընդունի էդ օրակարգը, ես պատրաստ եմ իր հետ համագործակցել․ Փաշինյան appeared first on Infocom .