A A Պաշտոնական Գագիկ Ծառուկյանին պատկանող անշարժ ու շարժական գույքերի արգելանք է դրվել Աջակցիր «Ա1+»-ին ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488շարժական գույքերի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։ Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։ Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։ Սա «Ալիսան հրաքների աշխարհում» հեքիաթից հիշեցնող զեկույց է․ Ամստերդամ Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ Աշխարհի թիվ1 գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում․Փաշինյան