ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Այս մասին հրապարակում է արել հայկական ԶԼՄ-ներից մեկը, որին արձագանքել է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը։ Վարդանյանի գրառմանն արձագանքել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունում նշված դեպքի վերաբերյալ առկա է տեղեկություն, որն այս պահին ստուգվում է։Հավելենք, որ Sputnik Արմենիայի խմբագրությունը ևս դեպքի վերաբերյալ նամակ է ստացել, ըստ որի՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ըստ նույն հրապարակման՝ երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել է, որ տվյալ անձը մենեջերն էր և աշխատանքից ազատվել է։ Ռեստորանի անունը չենք հրապարակում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ահազանգ․ երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանել է կանանց զուգարանի ներսը
Sputnik Արմենիայի խմբագրությունը ևս կատարվածի մասին նամակ է ստացել, ըստ որի՝ ռեստորանի տնօրինությունը նաև հաստատել է, որ մենեջերն է նման բան արել, և նա հեռացվել է աշխատանքից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Восемь человек погибли в ДТП с автобусом в турецкой Манисе – Türkiye
Sputnik Armenia / 8 minutes ago

Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել
Sputnik Armenia / 17 minutes ago

Минобороны РФ сообщило о взятии четырех населенных пунктов в Харьковской области и ДНР
Sputnik Armenia / 32 minutes ago

ԱՄՆ նախագահը նոր անվանում է առաջարկել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի համար
Sputnik Armenia / 43 minutes ago
Related coverage

Որևէ մեկը գիտի՞ որտե՞ղ է նա, ախր Ամուլսարը նրա կարիքն ունի. Սամվել Աշոտյան
Azg / 6 minutes ago

ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին
168 Jham / 6 minutes ago

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ
24TV / 24News / 8 minutes ago

Ինչու է աճել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը
1in.am / 16 minutes ago