Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից կապիտան Համլետ Հովհաննիսյանի մարտկոցը գործեց անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ Հեշտ չէր այս պատերազմում պահել կրակակետը, ու կռվել հերոսաբար։ Պատերազմի չորրորդ օրը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով ու շարունակել խոցել թշնամու ռազմական հենակետերը, տեխնիկան։