ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևանը և Դելին քննարկում են «Pinaka Mk-II»–ի ռեակտիվ արկերի արտադրությունը և հավաքումը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է idrw կայքը։Լրատվամիջոցի տվյալներով՝ եթե կողմերը համաձայնության գան, դա կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների միջև պաշտպանական-արդյունաբերական կապերի զարգացման համար և կօգնի զինամթերքի ավելի կայուն մատակարարումներ ապահովել Հայաստանի աճող հրետանային ներուժի համար։Ենթադրվում է, որ տեղական արտադրություն հիմնելու ցանկությունը մասամբ պայմանավորված է ժամանակակից հրթիռային պատերազմի առանձնահատկություններով։ «Pinaka»-ի նման համակարգերը կարող են մեծ քանակությամբ զինամթերք ծախսել երկարատև մարտական գործողությունների ժամանակ. տեղական մակարդակով հավաքումը և արտադրությունը կարող են հատկապես օգտակար լինել պաշարները ապահովելու և մշտական ներմուծումից երկրի կախվածությունը նվազեցնելու համար։Հնարավոր համաձայնագրի շրջանակում հնդկական պետական պաշտպանական ձեռնարկությունը կամ հնդկական պաշտպանական արդյունաբերության այլ կառույց կարող է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել, ինչպես նաև օգնել արտադրության և հայկական անձնակազմի ուսուցման հարցում։Արտադրությունը կարող է կազմակերպվել փուլերով։ Աղբյուրները նշում են, որ Հայաստանը սկզբնական փուլում կարող է հույսը դնել Հնդկաստանից ներմուծված բաղադրիչների և նյութերի վրա, մինչև աստիճանաբար կավելացնի տեղական արտադրության մասնաբաժինը։Արտադրության կոնկրետ մոդելը, հրթիռների մոդիֆիկացիան և տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռ որոշված չեն։ Վերջնական համաձայնագրի մասին դեռ չի հայտարարվել, հայկական արտադրության մասշտաբները կախված կլինեն կողմերի միջև բանակցություններից։Եթե բանակցությունները հաջող լինեն, Հայաստանը կարող է դառնալ «Pinaka» ընտանիքի համար կարևոր արտասահմանյան արտադրական գործընկեր, Հնդկաստանն էլ կստանա պաշտպանության արտահանման զարգացման մեկ այլ ճանապարհ՝ պատրաստի համակարգերի մատակարարումից մինչև տեղական արտադրություն։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը Նյու Դելիից «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ATAGS և MARG հրետանային կայանքներ, «Swathi» ռադիոլոկացիոն կայաններ, ինչպես նաև «Akash» զենիթահրթիռային համալիրներ և այլ համակարգեր է գնել։Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանը զգալիորեն ընդլայնել են ռազմատեխնիկական համագործակցությունը. պայմանագրերի ընդհանուր գումարը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Երևանն ու Դելին քննարկում են ՀՀ–ում «Pinaka Mk-II» հրթիռների արտադրության հնարավորությունը
Հայաստանում արտադրության կարգավորումը թույլ կտա նվազեցնել երկրի կախվածությունը պաշտպանական ոլորտում առկա ներմուծումից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Убежище в Армении в этом году запросили около 600 человек: из каких они стран
Sputnik Armenia / 17 minutes ago

Այս տարի ՀՀ-ում ապաստան է հայցել շուրջ 600 անձ․ ո՞ր երկրներից են նրանք
Sputnik Armenia / 18 minutes ago

Աննա Հակոբյանը մտել է բուհեր. «Հրապարակ»
Sputnik Armenia / 27 minutes ago

Супруга Пашиняна подключила вузы к своей кампании против домашнего насилия: СМИ
Sputnik Armenia / 32 minutes ago
Related coverage

Ռուսական արգելքների գինը վճարում է Հայաստանի հարկատուն
1in.am / 1 hour ago

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ
1in.am / 1 hour ago

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Երևանի ավագանին կբարձրացնի՞ պաշտոնյաների աշխատավարձերը. ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 7 hours ago