Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին նախագահ Ավգուստ Հաննինգը, որը ձերբակալվել է լրտեսության համար, ենթադրաբար վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննության արդյունքներին։ Հաննինգը ձերբակալվել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին։ Նրա հետ միասին իրավապահները ձերբակալել են նաև գերմանական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակցի՝ Մանֆրեդ Դ.-ին, որը նախկինում ղեկավարել էր Հաննինգի աշխատակազմը և հետախուզական ծառայությունում աշխատել մինչև 2026 թվականի գարունը։ Կասկածյալների տներում նույնպես խուզարկություններ են անցկացվել։ Պարբերականի տվյալներով՝ Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել BND-ում իր նախկին աշխատակազմի ղեկավարի միջոցով և դրանք օգտագործել զեկույց կազմելու համար։ Այնուհետև այդ փաստաթուղթը, ըստ Դաշնային դատախազության, պետք է ուղարկվեր «օտարերկրյա հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին»։ Ինչպես գրում է Spiegel-ը, ենթադրյալ պատվիրատուն Ադրբեջանի հետախուզության աշխատակից էր։ Ընդ որում, հայտնի չէ՝ վերլուծությունը հասե՞լ է արդյոք հասցեատիրոջը։ Պարբերականը նշում է, որ Հաննինգի կապերը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ գաղտնի չէին պահվում։ BND-ի նախկին ղեկավարը եղել է «Գերմանա-ադրբեջանական ֆորումի» վարչության անդամ։ Հաննինգը BND-ն ղեկավարել է 1998-ից 2005 թվականներին։ Հետախուզությունից հեռանալուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Հաննինգի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2025 թվականի սեպտեմբերին նրա տան և գրասենյակների խուզարկություններից հետո մեկ այլ գործի շրջանակում՝ գործարարուհի Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման վերաբերյալ։ Առգրավված նյութերն ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետախուզության գաղտնի փաստաթղթերով էլեկտրոնային կրիչ։ Դրանից հետո նյութերը փոխանցվել են դաշնային իշխանություններին, և 2026 թվականի մայիսին Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայությունում տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։ Քննիչների տվյալներով՝ մինչև 2022 թվականի հունիսը Դ.-ն գումարի դիմաց Հաննինգին մատակարարել է մոտ 2000 փաստաթուղթ, որոնց թվում եղել են գաղտնիության դրոշմակնիք ունեցող բազմաթիվ նյութեր։ Bild․ ԳԴՀ հետախուզական ծառայության նախկին ղեկավարին ձերբակալել են լրտեսության կասկածանքով The post Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են Ադրբեջանի օգտին աշխատելու մեջ. նա ձերբակալված է appeared first on Ազգ .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են Ադրբեջանի օգտին աշխատելու մեջ. նա ձերբակալված է
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին նախագահ Ավգուստ Հաննինգը, որը ձերբակալվել է լրտեսության համար, ենթադրաբար վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան
Azg / 8 hours ago

Ահա և վերջ. Ծառուկյանի գործն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ. Արման Աբովյան
Azg / 8 hours ago

Երևանի կենտրոնի մի քանի հասցեներում ջուր չի լինելու
Azg / 9 hours ago

Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. ՔԿ
Azg / 13 hours ago
Related coverage

"Яндекс Пэй" восстановил доступ к переводам и платежам для части пользователей
Sputnik Armenia / 6 minutes ago

Երևանում և որոշ շրջաններում կարճատև անձրև է սպասվում. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 12 minutes ago

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 12 minutes ago

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago