ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. TRIPP-ի հարցում Հայաստանը պետք է չշտապի և ռազմավարական պլանավորման տեսանկյունից առնվազն դադար վերցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ԵՄ–ի Global Gates-ն ընդդեմ Թրամփի TRIPP-ի«Այն զարգացումները, որոնք տեղի ունենում տարածաշրջանում և դրանից դուրս, հատկապես` Վաշինգտոն–Բրյուսել հարաբերություններում մեզ ցույց են տալիս, որ ԹՐԻՓՓ–ը և եվրաինտեգրումը անհամատեղելի ծրագրեր են»,– նշել է Դավթյանը։Նրա մեկնաբանմամբ` ամերիկյան գլոբալ օրակարգն է հրաժարվել երբեմնի լիբերալ հեգեմոնի կարգավիճակից` անցում կատարելով դեպի կոշտ տնտեսական պրոտեկցիոնիզմի` աշխարհի ամենատարբեր անկյուններում, այդ թվում`Հարավային Կովկասում։ Իսկ ԵՄ–ը տասնամյակներ շարունակ իրականացնում է Եվրոպա-Կովկաս– Ասիա տրանսպորտային լոգիստիկ ծրագիրը, որի նպատակն է ելք ապահովել Կովկասի միջոցով դեպի ասիական դինամիկորեն աճող շուկաներ, այդ թվում` Չինաստան։ԵՄ-ի այս նպատակը, Դավթյանի խոսքով, հատկապես ակտուալ դարձավ 2022 թ. փետրվարից հետո, երբ խզվեցին էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ։ Իսկ քանի որ 2027 թվականի հունվարի 1–ից Եվրոպան ամբողջությամբ դադարեցնում է բնական գազի ներկրումը Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից, մասնավորապես` Ղազախստանից և Թուրքմենստանից գազ ներկրումը Եմ–ի համար դառնում է գերխնդիր։«Այս ֆոնին մեծ լիցք է հաղորդվում Գլոբալ դարպասներ (Global Gates) նախաձեռնությանը, որի ներքո, ի դեպ, Հայաստանին արդեն խոստացել են մոտ 2.5 մլրդ եվրո` ներքին տրանսպորտային ցանցը վերակառուցելու և ԵՄ նորմերին համապատասխանեցնելու համար։ Այսինքն` ստեղծվում է մի այնպիսի ռազմավարություն, որի ներքո Կովկասը և այդ թվում` Հայաստանը` որպես պոտենցիալ խաղացող, դիտարկվում է որպես կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև»,– նշում է փորձագետը` հավելելով, որ ԱՄՆ նախագահը` իր ԹՐԻՓՓ–ով, փաստորեն խառնում է եվրոպացիների խաղաքարտերը` ԵՄ–ի նախագծած Եվրոպա–Կովկաս– Ասիա մեգալոգիստիկայի մեջ իր ներկայությամբ։Եվրոպացիները, սակայն, Դավթյանի մեկնաբանմամբ, դժգոհ են ամերիկյան գազի բարձր գնից, և ստիպված են այլ ուղիներ փնտրել՝ սեփական տնտեսությունը քիչ թե շատ անվտանգ տիրույթում պահպանելու համար։ԱՄՆ–ԵՄ այս մրցակցությունը, մեր զրուցակցի համոզմամբ, դրսևորվելու է նաև Հարավային Կովկասում և հենց ԹՐԻՓՓ–ի տեսքով, ինչից էլ, նրա կարծիքով, պետք է զգուշանա եվրաինտեգրման ուղին բռնած Հայաստանը։Հայաստանի տնտեսական օգուտը միֆ էԻնչ վերաբերում է Թրամփի տրանսպորտային նախագծից Հայաստանի տնտեսական օգուտի մասին հայտարարություններին, Վահե Դավթյանը դրանք «տեղեկատվական միֆ» է որակում։Նրա հաշվարկով՝ Հայաստանի օգուտը նախագծիչ իրատեսական կլինի հայտարարված թվի լավագույն դեպքում կեսի չափով, այն էլ միայն այն դեպքում, եթե համալիր ապաշրջափակման ծրագրում միաժամանակ վերաբացվեն Գյումրի-Կարս և Իջևան-Ղազախ երկաթուղիները։Բայց քանի որ ներկա պահին խոսվում է միայն 43 կմ–անոց ճանապարհահատվածի մասին, Վահե Դավթյանի տպավորությամբ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման ամբողջ օրակարգը դրանով կենտրոնացվում է ընդամենը ԹՐԻՓՓ–ի մեջ` փաստացի հիմքեր ստեղծելով, որ Հայաստանի ներկայիս կիսաշրջափակված կարգավիճակը ամրապնդվի վերջնականապես։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԹՐԻՓՓ–ն ու եվրաինտեգրումը անհամատեղելի են. փորձագետը խորհուրդ է տալիս դադար վերցնել
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման ծրագրերը աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՊԵԿ նախկին նախագահից առգրավված 70 կտավները ցուցադրվում են Ազգային պատկերասրահում
Sputnik Armenia / 10 minutes ago

Один человек погиб в ДТП в Лорийской области: водитель был нетрезв – СМИ
Sputnik Armenia / 11 minutes ago

Это проблема не отдельного села, а Армении в целом: Царукян – об инциденте в Шаки
Sputnik Armenia / 25 minutes ago

Մահացել է Կաբարդինո-Բալկարիայում գնացքում հարձակման ժամանակ վիրավորված ուղեկցորդը
Sputnik Armenia / 31 minutes ago
Related coverage

Ինքնիշխանությո՞ւն, թե՞ դոմինանտող կողմի կամքի բավարարում, սա է Հայաստանի առաջ դրված այս փորձաքարը. Արա Պողոսյան
Azg / 9 minutes ago

«Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքն ու մերկությունն ավելի ցցուն հասկանալու համար բավական է ուշադիր նայել Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի վերջին հատվածին». Արմեն Հովասափյան
168 Jham / 9 minutes ago

«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Factor.am / 11 minutes ago

Ալիևը պահանջում է իր անհետ կորածներին, իսկ ՀՀ-ի շուրջ 200 անհետ կորածներին չեն էլ որոնում
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago