Սև ծովում՝ Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, դրոնների հարվածներից վնասվել են երկու առևտրային նավեր՝ Տոգոյի դրոշով ALFA WATAN-ը և Պալաուի դրոշով ABLE-ը։ Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը՝ Բյալա քաղաքից մոտ 70–80 ծովային մղոն արևելք։ Բուլղարական իշխանությունների տվյալներով՝ սա առաջին նման հարձակումն է երկրի տնտեսական գոտում գտնվող առևտրային նավերի դեմ։