ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնում է, որ կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային։ Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է մասնավոր գործընկերոջը։ Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։ Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։ Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։ Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։ Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։ Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից։ Պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։ Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց,- նշվում է հաղորդագրությունում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների կենսաչափական տվյալները տնօրինելու իրավասությունը. ՆԳՆ
Պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
Hetq / 8 hours ago

Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ
Hetq / 8 hours ago

Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Hetq / 8 hours ago

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները
Hetq / 8 hours ago
Related coverage

Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» - 24News
24TV / 24News / 10 minutes ago

Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» - 24News
24TV / 24News / 15 minutes ago

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Shant News / 19 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Shant News / 39 minutes ago