Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ նոյեմբերի 1-ից քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը մասնավոր գործընկերոջը չի փոխանցվելու․ պետությունը պահպանելու է տվյալների բազաների նկատմամբ լիարժեք վերահսկողությունն ու պատասխանատվությունը, իսկ մասնավոր գործընկերը կիրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ։ «Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։ Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։ Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։ Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։ Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։ Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից։ Պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։ Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց»,-նշվում է պարզաբանման մեջ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ նոյեմբերի 1-ից քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը մասնավոր գործընկերոջը չի փոխանցվելու․ պետությունը պահպանելու է տվյալների բազաների նկատմամբ լիարժեք վերահսկողությունն ու պատասխանատվությունը, իսկ մասնավոր գործընկերը կիրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ։ «Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։ Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Factor.am / 15 minutes ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Factor.am / 1 hour ago

Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Factor.am / 1 hour ago

Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
Factor.am / 2 hours ago
Related coverage

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն
1in.am / 2 minutes ago

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Shant News / 22 minutes ago

Գերասիմ Վարդանյանը դաշնակցական ազգի մասին մտածող տղա է․ նրա նման մարդ պետք է ընտրվի Արտաշատում
Yerkir / 29 minutes ago

«Յանդեքս»-ի մի շարք ծառայություններում խափանումներ են արձանագրվել․ ընկերությունը հայտնել է տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
ABC Media / 44 minutes ago