Հանրային հեռարձակողի խորհուրդը հոկտեմբերի 6-ին որոշել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել։ Պատճառը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, Հ1-ի եթերով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակումն է։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. Ղեկավարվելով Տեսալսողական մեդիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ, 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 227-րդ հոդվածներով, ուսումնասիրելով Հայաստանի հանրային հեռուստաընկերություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիք տեսալսողական ծրագրով ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է. Ավելի վաղ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտնել էր, որ կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքները։ Իսկ Հանրային հեռուստաընկերությունը ներողություն էր խնդրել կատարվածի համար։