Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

World Affairs

Sanctioned tankers transported 150,000 tons of fuel from South Korea to Russia

Պատժամիջոցների տակ գտնվող տանկերը Հարավային Կորեայից 150 հազար տոննա վառելիք են տեղափոխել Ռուսաստան

Details

Մանրամասներ

Sanctioned tankers transported 150,000 tons of fuel from South Korea to Russia

Sanctioned tankers transported more than 150,000 tonnes of fuel from South Korea to Russia’s Far East in July and August, according to an analysis of port records and ship tracking data.

Պատժամիջոցների տակ գտնվող տանկերները հուլիս և օգոստոս ամիսներին Հարավային Կորեայից Ռուսաստանի Հեռավոր Արևելք են տեղափոխել ավելի քան 150 հազար տոննա վառելիք՝ համաձայն նավահանգստային գրառումների և նավերի հետևման տվյալների վերլուծության։

The Guardian reported that seven tankers made 14 trips carrying mostly diesel fuel.

«Գարդիանի» տվյալներով՝ յոթ տանկեր 14 ուղերթով հիմնականում դիզելային վառելիք են տեղափոխել։

Three of them are under UK and EU sanctions.

Դրանցից երեքը գտնվում են Մեծ Բրիտանիայի և ԵՄ պատժամիջոցների տակ։

Some of the ships had Japan or Singapore as their final destination before Russia, and in one case, fuel was transferred from one ship to another at sea.

Որոշ նավեր Ռուսաստանից առաջ որպես վերջնական ուղղություն նշել են Ճապոնիան կամ Սինգապուրը, իսկ մեկ դեպքում վառելիքը տեղափոխվել է մեկ նավից մյուսը՝ ծովում։

Russia’s fuel imports have surged amid a series of drone attacks on its oil refining sector by Ukrainian forces.

Ռուսաստանի վառելիքի ներմուծումն աճել է երկրի նավթավերամշակման ոլորտի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին։

The International Energy Agency said Russian refining capacity fell to its lowest level in more than 20 years in June, with diesel output down by almost 30%.

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ հունիսին ռուսական նավթավերամշակման արտադրողականությունը նվազել է ավելի քան 20 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին, իսկ դիզելային վառելիքի արտադրությունը՝ գրեթե 30 տոկոսով։

In August, Russia imported 368,000 tons of oil products by sea, 112,000 of which came from South Korea.

Օգոստոսին Ռուսաստանը ծովային ճանապարհով ներմուծել է 368 հազար տոննա նավթամթերք, որից 112 հազարը՝ Հարավային Կորեայից։

Russia makes extensive use of the so-called “shadow fleet” to transport oil.

Ռուսաստանը նավթի փոխադրումների համար լայնորեն օգտագործում է, այսպես կոչված, «ստվերային նավատորմը»։

The transfer of cargo from ship to ship at sea is a legal and common practice, but it can also be used to hide the origin of the cargo and evade sanctions.

Ծովում նավից նավ բեռների տեղափոխումը օրինական և տարածված պրակտիկա է, սակայն այն կարող է նաև օգտագործվել բեռի ծագումը թաքցնելու և պատժամիջոցներից խուսափելու նպատակով։

South Korean authorities have not commented on the specific cargo shipments.

Հարավային Կորեայի իշխանությունները չեն մեկնաբանել կոնկրետ բեռնափոխադրումները։

Seoul has said it continues to support Ukraine and strictly enforces export controls on Russia.

Սեուլը հայտարարել է, որ շարունակում է աջակցել Ուկրաինային և խստորեն կիրառում է Ռուսաստանի նկատմամբ արտահանման վերահսկողությունը։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.