Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության առաջնահերթություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության հարցերին և արտաքին քաղաքական օրակարգից բխող նախաձեռնություններին: Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի և Մատենադարանի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում և ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ՀՀ կողմից նոր գրանցումների նախաձեռնությունները, ինչպես նաև Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցման հայտերին, այդ տարվող ընթացիկ աշխատանքները: Անդրադարձ է կատարվել մշակույթի և կրթության ոլորտում ՀՀ ակտիվ ներգրավածության ապահովմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ Ստեղծարար, Ուսումնառող քաղաքների ցանցերին ՀՀ քաղաքների անդամակցությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցում (ASPnet) մասնակցության ավելացմանը, ինչպես նաև այս բոլոր ուղղություններով նորարարական մոտեցումների ներդրման հարցերի: Մտքեր են փոխանակվել 2028-2029թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում հոբելյանների ներառման առաջարկությունների շուրջ: Տարբեր ծրագրերի իրականացման առավելությունների քննարկման համատեքստում կարևորվել է դրանց վերաբերյալ ռազմավարական ընտրությունը նաև ՀՀ տնտեսական զարգացման և անմիջականորեն հանրային կյանքի վրա ազդեցության տեսանկյունից: ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդգծել է բնապահպանության և բնական ժառանգության պահպանման ոլորտների փոխկապակցվածությունը և այդ ուղղությամբ Հայաստանի՝ այդ թվում նաև՝ որպես COP17 համաժողով հյուրընկալող երկրի կողմից միջազգային համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարները: Ի թվիս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել Մարդը և կենսոլորտը ծրագրի շրջանակներում համագործակցության ակտիվացմանը: ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական մարմիններում Հայաստանի ներկայացվածության ընդլայնման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքները և առկա ձեռքբերումները: Նախանշվել են ՀՀ համար առաջնահերթություն ներկայացնող ուղղություններով անելիքներն ու նախաձեռնությունները, այդ թվում՝ Կրթությունը հանուն խաղաղության տեսլականի շրջանակներում։ Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանձնաժողովի կառուցվածքային և մասնագիտական ներուժի շարունակական կատարելագործման հարցերի շուրջ՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնվող ուղղությունների:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Մեկ ա՝ գրեթե բոլորդ աշխատավարձի հույսին էլ չեք, բայց, ուզում եք, որ աշխատավարձն էլ շատ բարձր լինի
A1plus / 19 minutes ago

Մեկ ա՝ գրեթե բոլորդ աշխատավարձի հույսին էլ չեք, բայց, ուզում եք, որ աշխատավարձն էլ շատ բարձր լինի (տեսանյութ)
A1plus / 19 minutes ago

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
A1plus / 41 minutes ago

Հերոսների նկարներն ինչի՞ եք ջնջում, էս դիմակահանդեսի վերջը տվեք․ Սուքիասյան
A1plus / 53 minutes ago
Related coverage

Խոշորացումը մեծացնո՞ւմ է փոքր բնակավայրերի խնդիրների լուծումներից հեռանալու ռիսկը | #altshift
Infocom / 14 minutes ago

Արդարության ջատագով են հանդես գալիս, բայց դրա շղարշից այն կողմ գումարներ են մսխվում. Մաթևոսյան
Pastinfo / 16 minutes ago

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո
ABC Media / 16 minutes ago

Լարված իրադրություն՝ Շինարարների փողոցում
Yerkir / 16 minutes ago