Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նախազգուշացնում է Ուկրաինայից դուրս Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումների մասին՝ նշելով, որ «նա ավելի լայն ծրագրեր ունի»։ Ըստ նրա՝ կոնկրետ սպառնալիքի տակ են Վրաստանը, Մոլդովան և Բալթյան երկրները, փոխանցում է Sova news-ը։ Պատերազմի սկսվելուց առաջ Մոսկվան լավ հարաբերություններ էր պահպանում Կիևի հետ, որևէ սպառնալիքի չէր բախվում և տարբեր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ, ուներ մատակարարումների վերաբերյալ շահավետ պայմանագրեր, NTV հեռուստաալիքի եթերում ասել է Վադեֆուլը։ Սրանից ելնելով՝ Գերմանիայի ԱԳ նախարարը կարծում է, որ ապագայում Ռուսաստանը տարածքային պահանջներ կներկայացնի, որոնք դուրս կգան Ուկրաինայի դեմ պատերազմի շրջանակներից։ Դաշնային կառավարությունը պետք է ելնի այն հանգամանքից, որ այդ պահանջները կարող են ներառել Վրաստանը, Մոլդովան և Բալթյան երկրները։ Գերմանիան արդեն հիմա բախվում է Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների, նշել է Վադեֆուլը։ «Հիշեք Լայպցիգում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը»,- ասել է նա։ Մշտապես տեղի են ունենում նաև կիբերհարձակումներ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դրանք դեռևս պատերազմ չի գնահատել, բայց հավելել է․ «Մենք չենք վարանի դա պատերազմ անվանել, եթե գործը հասնի դրան»։ Վադեֆուլը հղում է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին հայտարարություններին, որը Խորհրդային Միության փլուզումն անվանել էր XX դարի ամենամեծ աղետը։ «Եթե դա ամենամեծ աղետն էր, ապա, հավանաբար, նա ցանկանում է հետ շրջել այդ գործընթացը»,- նշել է գերմանացի պաշտոնյան։ Վադեֆուլն ընդգծել է՝ քանի որ Բալթյան երկրները և՛ ԵՄ-ի, և՛ ՆԱՏՕ-ի անդամ են, Բեռլինը նույնպես նրանց կվերաբերվի որպես դաշնակցի։ Նա հավելել է, որ Գերմանիան իրեն հարձակման ենթարկված կհամարի ոչ միայն Գերմանիայի տարածքին հարված հասցնելու, այլև ՆԱՏՕ-ի այնպիսի դաշնակիցների սահմանները խախտելու դեպքում, ինչպիսիք են Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան կամ Լիտվան։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նախազգուշացնում է Ուկրաինայից դուրս Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումների մասին՝ նշելով, որ «նա ավելի լայն ծրագրեր ունի»։ Ըստ նրա՝ կոնկրետ սպառնալիքի տակ են Վրաստանը, Մոլդովան և Բալթյան երկրները, փոխանցում է Sova news-ը։ Պատերազմի սկսվելուց առաջ Մոսկվան լավ հարաբերություններ էր պահպանում Կիևի հետ, որևէ սպառնալիքի չէր բախվում և տարբեր երկրների, այդ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Ադրբեջանի մի շարք պետական կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Factor.am / 18 minutes ago
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 29 minutes ago

Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան
Factor.am / 34 minutes ago
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 39 minutes ago
Related coverage
Ադրբեջանում ավելի քան 100 պետական դոմեն կիբեռhարձակման թիրախ է դարձել
168 Jham / 10 minutes ago

Ստամբուլում ջրի հոսանքը քշել-տարել է մի կնոջ․ քաղաքում հորդառատ անձրևներ են և փոթորկային քամի
Yerkir / 11 minutes ago

Դանակահшրություն` Երևանի կենտրոնում. 7 ձերբակալված կա I ԼՈՒՐԵՐ I 12:00
News.am / 12 minutes ago

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Սարալանջի պողոտայում բախվել են 4 ավտոմեքենա
24TV / 24News / 13 minutes ago