Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունվել, ըստ որի՝ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։ «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ, 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 227-րդ հոդվածներով, ուսումնասիրելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 27-ին «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրով ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է. 1. Նկատի ունենալով, որ Ընկերության գործադիր տնօրենն ապահովում է Ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով սահմանված պահանջի խախտման (մասնավորապես, Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ Ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը) համար Ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն։ 2. Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում»,- ասվում է որոշման մեջ։ Հիշեցնենք՝ «Առաջին ալիքը» հայտարարություն էր տարածել, որ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և իրենք ամբողջությամբ ընդունում են դրա պատասխանատվությունը։ Երգիչ Թաթա Սիմոնյանը ևս անդրադարձել էր սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ցուցադրմանը՝ նշելով, որ դա անթույլատրելի էր։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն էր տարածել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման վերաբերյալ՝ նշելով, որ կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և, անհրաժեշտության դեպքում, պատասխանատուների նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառի։ Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունվել, ըստ որի՝ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։ «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ, 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 227-րդ հոդվածներով, ուսումնասիրելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 9 minutes ago

Էժան գազը ՌԴ-ի հետ էքսկլյուզիվ հարաբերության արդյունք է․ ով դեմ է դրան՝ չի ուզում ՀՀ-ի զարգացումը
Factor.am / 11 minutes ago

Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարներում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 18 minutes ago

Ինչպես են ոստիկանները կանխում Աջափնյակի թաղապետի և Մեսրոպ Մանուկյանի վեճը
Factor.am / 20 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցին արնաքամ փախել է, Սարգսյանը ՔՊ-ին փորձել է համոզել, ով է տպելու «պասպորտները». ինչ է գրում մամուլը
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը, աշխատավարձերի շքերթի քաշաքապետարանի շարունակությունն է.Մանուկ Սուքիասյան
168 Jham / 4 minutes ago

«Ինքը Սերոբ չի, Սերոբիկ ա, աբիժնիկ ա, սկի լիֆտը կանչի, չի գա»․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին
24TV / 24News / 4 minutes ago

Ազգային ժողովը թատերական վայր չի. Էդգար Ղազարյան
Aravot / 4 minutes ago