Փարիզում ցուցարարները ջադուփշուր են անում Վոլտեր բուլվարի տարածքում գտնվող գրասենյակները և խանութների ցուցափեղկերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նշվում է, որ բողոքի ակցիաներն ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանության միջև կոշտ բախումներով: Ցուցարարներն ուժայինների վրա հրավառ նյութեր և քարեր են նետում, նրանք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառում։Հոկտեմբերի 5-ին մի քանի հազար մարդ աշակերտների և ուսանողների ցույցին էր դուրս եկել՝ ուսանողների արհմիությունների կոչով։ Սկզբում ակցիան խաղաղ էր ընթանում, այնուհետև իրավիճակը սկսեց թեժանալ. ցուցարարները սկսեցին աղբամաններ նետել շարասյանն ուղեկցող ոստիկանության աշխատակիցների վրա:Դրանից հետո ոստիկանները կիրառեցին խլացնող նռնակներ, ապա նաև արցունքաբեր գազ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել մի քանի նախարարների հետ՝ երկրում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակի պատճառով:Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտներն արդեն երկրորդ շաբաթն է՝ բողոքում են գերծանրաբեռնված ժամանակացույցի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտում այլ խնդիրների դեմ: Ակցիաների մի մասն ուղեկցվում են անկարգություններով։ Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, որոնցից շատերն անչափահասներ են։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փարիզում ցուցարարներն ավերում են խանութները. Մակրոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Ցույցերն ուղեկցվում են բողոքի ակցիաների մասնակիցների և ոստիկանության միջև կոշտ բախումներով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Հայաստանը քննարկում է ԱԷԿ-ի վերաբերյալ ՌԴ առաջարկը, որոշում կկայացնի 2027 թ.-ին. Խուդաթյան
Sputnik Armenia / 6 hours ago

Армения рассматривает российское предложение по АЭС, но определится в 2027 году — министр
Sputnik Armenia / 6 hours ago

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների ջանքերը սառեցված են
Sputnik Armenia / 6 hours ago

Политического активиста Артура Даниеляна арестовали на два месяца
Sputnik Armenia / 7 hours ago
Related coverage

Ինքնավստահ մարդիկ ուրիշների աչքին ավելի կոմպետենտ են երևում
168 Jham / 6 hours ago

Հույս ունեմ հայ կանանց կկարողանանք ուղղություն ցույց տալ, որ օգտվեն AIWA-ի հնարավորություններից
Hraparak / 9 hours ago

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 6600 մարդ է ձերբակալվել | news.am
Infocom / 9 hours ago

«Ցուցակը երկար է»․ Տիգրան Աբրահամյանը Փաշինյանին հիշեցրեց՝ ինչ է նա զիջել
Aysor.am / 10 hours ago