ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը, ինչպես նաև Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը:ԱՊՀ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:ՌԴ–ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան