Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զելենսկին այս մասին գրել է X-ում։ «Ես լավ զրույց ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այժմ պատրաստվում են նոր պաշտպանական պարագաներ, և մենք ակնկալում ենք, որ նոր փաթեթը շուտով կժամանի Ուկրաինա։ Մենք քննարկեցինք դրա բովանդակությունը։ Ուկրաինացի օդաչուները շուտով կսկսեն նաև ֆրանսիական Rafale ինքնաթիռների վարժանքները Ֆրանսիայում։ Սա նշանակալի քայլ է ուկրաինական մարտական ավիացիայի համար», – ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը և Ուկրաինայում ֆրանսիական հրթիռների ու ռումբերի արտադրության բացումը։ «Մենք ակտիվորեն մշակում ենք FREYJA համակարգը։ Մենք քննարկել ենք, թե ինչպես արագացնել գործընթացը։ Համաձայնել ենք մանրամասն քննարկել հարցերը հանդիպման ժամանակ», – եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինային նոր պաշտպանական մատակարարումները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող վիրավորանքների հետ
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago
Related coverage

Волна протестов в Баку и «бонус в виде краеугольного камня» из Еревана
Aravot / 15 minutes ago

World’s oldest shipwreck found off coast of Turkey
Public Radio of Armenia / 16 minutes ago

Более 100 доменов госсайтов Азербайджана атакованы иностранными хакерами
Sputnik Armenia / 17 minutes ago

Մոսկվայի ուղղությամբ թռչող 493 անօդաչու է խոցվել
24TV / 24News / 19 minutes ago