ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։ Համապատասխան որոշումն ընդունել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։Պատճառը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի տեսաձայնագրության հեռարձակումն է, որն ավելի վաղ հանրային մեծ վրդովմունքի պատճառ էր դարձել։ Տարբեր գործիչներ նաև բաց նամակներ էին հղել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը։ Հանրային հեռարձակողն արձագանքել էր՝ նշելով, որ կուսումնասիրի տեղի ունեցածը։«Նկատի ունենալով, որ գործադիր տնօրենն ապահովում է ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով պահանջի խախտման համար ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»,- նշված է Հանրային հեռարձակողի որոշման մեջ։Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հենց ինքը՝ Թաթա Սիմոնյանն էր արձագանքել հանրային վրդովմունքին՝ ներողություն խնդրելով հանրությունից և շեշտելով, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը ցուցադրելը։ Միաժամանակ երգիչը տեղեկացրել էր, որ համերգի հեռարձակումն իր հետ չի համաձայնեցվել, և այն Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է։ Հանրայինը մեկ օր անց ներողություն էր խնդրել, իսկ Sputnik Արմենիային ասել էր, որ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր։ Միաժամանակ Հ1–ից տեղեկացրել էին, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը Թաթայի համերգի համար կարգապահական տույժի կենթարկվեն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 11 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 11 hours ago

Заявления Пашиняна ограничивают независимость судьи по делу Царукяна - политолог
Sputnik Armenia / 11 hours ago
В Анталье микроавтобус врезался в скалу: среди пострадавших – 6 россиян
Sputnik Armenia / 11 hours ago
Related coverage

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգ. հատուկ հյուրն է Պլասիդո Դոմինգոն
Shant News / 11 hours ago

Մեծ համերգ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին
Public Television of Armenia — 1Lurer / 12 hours ago

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը մեկ բեմում. համերգ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին
Panorama / 13 hours ago

Երբ Եռաբլուրում տղերք էին հուղարկավորում, 100 մետր այն կողմ՝ ռեստորաններում, երաժշտություն էր ճչում
Yerkir / 19 hours ago