Եմենի բնակչության մեծ մասը վերահսկող հութիները հարվածներ են հասցրել կառավարական ուժերին, ինչպես նաև նրանց աջակցող սաուդական դիրքերին: «Անսար Ալլահ» շարժման խոսնակի ձևակերպմամբ՝ հակառակորդներին լուրջ վնաս է հասցվել: Յահյա Սարիան պնդել է, որ ստիպել են կոալիցիոն որոշ ստորաբաժանումների նահանջել Թաիզ նահանգում զբաղեցրած դիրքերից։ Տեղեկություններ կան, որ հութիները հարվածել են նաև Ջիդդայում «Saudi Aramco»-ի նավթավերամշակման օբյեկտների, Էր Ռիադի միջազգային օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի օդային տարածքը հայտարարել ռազմական գործողությունների գոտի։ Զուգահեռ, Եմենի կառավարական ուժերը հայտնում են Իրանի աջակցությունը վայելող հութիներին որոշ շրջաններից հետ մղելու, Մոխա նավահանգստի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիան օդից կործանիչներով աջակցել է Եմենի բանակի ցամաքային գործողություններին։ Այս ֆոնին, Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է ԱԹՍ-ների և հրթիռների շարունակական հարվածների սպառնալիքի մասին՝ կոչ անելով զգոն լինել և հետևել պաշտպանական ծառայությունների ցուցումներին։ Անկարան և Իսլամաբադն էլ գործարկել են Էր Ռիադի հետ ավելի վաղ կնքված «Մեքքայի համաձայնագիրը»: Պակիստանը և Թուրքիան ռազմական ուժեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար: Փաստաթղթի կողմերը դատապարտել են հութիների գործողություններն ինչպես Եմենի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի դեմ։ Մամուլում Մեքքայի համաձայնագիրն անվանում են «մուսուլմանական ՆԱՏՕ»: Դրա հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Եմեն-Սաուդյան Արաբիա լարվածությունը պահպանվում է
Եմենի բնակչության մեծ մասը վերահսկող հութիները հարվածներ են հասցրել կառավարական ուժերին, ինչպես նաև նրանց աջակցող սաուդական դիրքերին: «Անսար Ալլահ» շարժման խոսնակի ձևակերպմամբ՝ հակառակորդներին լուրջ վնաս է հասցվել: Յահյա Սարիան պնդել է, որ ստիպել են կոալիցիոն որոշ ստորաբաժանումների նահանջել Թաիզ նահանգում զբաղեցրած դիրքերից։ Տեղեկություններ կան, որ հութիները հարվածել են նաև Ջիդդայում «Saudi Aramco»-ի նավթավերամշակման օբյեկտների, Էր...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

հոկտեմբերի 07 | 01:03Բայրամովը և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ը
Akhaltskha.net / 5 hours ago

Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անիի ընտանիքին
Akhaltskha.net / 7 hours ago

Մարկո ՌուբիոՌուբիոն և Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըհոկտեմբերի 06 | 20:16
Akhaltskha.net / 7 hours ago

Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր
Akhaltskha.net / 8 hours ago
Related coverage

Վրաստանից արտաքսել են Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիների
JNEWS / 15 hours ago

Խորհրդարանում քննարկել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը
AliQ Media / 16 hours ago

Парламент отклонил инициативу о бесплатном школьном питании
JNEWS / 17 hours ago

Грузия и Турция подписали соглашение об укреплении сотрудничества в сфере образования
JNEWS / Oct 5