Վրաստանի կառավարությունը խորհրդարանից հետ է կանչել օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում «փողոցային հաշվեհարդարների/պարզաբանումների» համար։ Խոսքը «Քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին է, որի հիման վրա քրեական օրենսդրության մեջ նախատեսվում էր ավելացնել նոր՝ 226¹ հոդվածը («Վեճի ապօրինի լուծման նպատակով հավաքը») և այդ արարքի համար սահմանել քրեական պատասխանատվություն։ Նախագիծը պատրաստել էր Ներքին գործերի նախարարությունը և Խորհրդարան ներկայացրել 2019 թվականի փետրվարին։ Այն ընդունվել էր միայն առաջին ընթերցմամբ։ Բյուրոյի նիստում իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն նախագիծը Խորհրդարանից հետ կանչելու պատճառ է անվանել դրա «էական վերամշակման» անհրաժեշտությունը։ «Այս նախաձեռնությունը Վրաստանի կառավարության կողմից ներկայացվել է դեռևս երկու գումարման Խորհրդարան առաջ և համապատասխան վերամշակման կարիք ունի։ Նախագիծը պատրաստվել է Ներքին գործերի նախարարության կողմից։ Նորովի կարգավորումներ էին առաջարկվում «գողական հավաքների» վերաբերյալ, սակայն նախագիծն էական վերամշակման կարիք ունի։ Ուստի նպատակահարմար է, որ այն հետ կանչվի, և հետագայում ներկայացվի վերամշակված տարբերակը։ Առկա օրենսդրական դաշտը թույլ է տալիս պայքարել կազմակերպված հանցավորության դեմ, ինչը հասարակությունն էլ է տեսնում։ Պետության մոտեցումը կազմակերպված հանցավորության դեմ խիստ է, և դա շարունակվելու է», — բյուրոյի նիստում հայտարարել է Գորդուլաձեն։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծը
Վրաստանի կառավարությունը խորհրդարանից հետ է կանչել... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Քութայիսի քաղաքի տեխնոլոգիական հաբում կայացել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացումը
AliQ Media / 16 hours ago

Թմրամիջոցների ապօրինի շրջանառման մեղադրանքով 5 անձ է ձերբակալվել
AliQ Media / Oct 9

Ցխինվալիում Եհովայի վկաների դեմ քրեական գործ է հարուցվել
AliQ Media / Oct 9

«Կուկուշկա» գնացքը վերադառնում է. Բորջոմի-Բակուրիանի երկաթուղին շուտով կբացվի
AliQ Media / Oct 9
Related coverage

Медиа Ахалцихе в условиях финансового кризиса
JNEWS / 11 hours ago

ქუთაისში სომხური საგანმანათლებლო ცენტრის, TUMO-ს ოფიციალური გახსნა გაიმართა
JNEWS / 11 hours ago

Как можно решить демографический кризис в Грузии?
JNEWS / 12 hours ago

В Кутаиси провели официальное открытие армянского образовательного центра TUMO
JNEWS / 12 hours ago