Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով ավագ խորհրդական Արի Լայթսթոունին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ջեյհուն Բայրամովը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի նշանակությունը՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու գործում։ Նշվել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո երկկողմ կապերի տարբեր ուղղություններով արագ զարգացումը գոհունակություն է առաջացնում։ Այս համատեքստում ընդգծվել է 2026 թվականի փետրվարի 10-ին Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի կարևորությունը՝ երկկողմ կապերի ինստիտուցիոնալ հիմքերի հետագա ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների սահմանման տեսանկյունից։ Քննարկվել են Խարտիայի իրականացման շրջանակում ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածում կոնկրետ նախագծերի և ճանապարհային քարտեզների սահմանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ամերիկյան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցերին։ Այս համատեքստում նշվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա և «Ադրբեջանի II միջազգային ներդրումային ֆորումի» շրջանակում էներգետիկայի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների ներդրումը երկկողմ ռազմավարական գործընկերության տնտեսական հիմքերի ամրապնդման գործում։Ներկայացվել է տեղեկատվություն Ադրբեջանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանի էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացմանը, Միջին միջանցքի ընդլայնմանը, ներդրումների խթանմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ Ընդգծվել է, որ TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, Ադրբեջանի տարածքով նրա Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության ապահովման և տարածաշրջանային ավելի լայն տարանցիկ հնարավորությունների ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին և ներկայացրել իր երկրի դիրքորոշումը։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ադրբեջանա-ամերիկյան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված ջանքերի շարունակման և ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական արդյունքներով համալրելու կարևորությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով ավագ խորհրդական Արի Լայթսթոունին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ջեյհուն Բայրամովը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Factor.am / 3 hours ago

Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Factor.am / 3 hours ago

Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Factor.am / 3 hours ago

Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
Factor.am / 3 hours ago
Related coverage

55%-ը աջակցում է դպրոցականների բողոքներին, բայց մեծամասնությունը ցանկանում է դրանց դադարեցումը․ հարցում Ֆրանսիայում
168 Jham / 2 hours ago

Ձեր ամեն ասած նախադասություն քթներիցդ հանելու եմ, այո, հենց սպառնալիք ա. Փաշինյան
Azg / 2 hours ago

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել
168 Jham / 2 hours ago

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի
168 Jham / 2 hours ago