От создателей՝ «Բլինքենը զանգեց, վերջ» Ինչպես ասում են՝ от создателей «Բլինքենը անհապաղ հորդորել է Ալիեւին»։ Հիմա էլ, թե՝ Ռուբիոն Շաքիի միջադեպի հետ զանգահարեց Բաքու, կանխում է սադրանքը։ Այս ամենը իհարկե կլիներ զավեշտալի, եթե չլիներ մեկ այլ խայտառակություն, Շաքիի անվտանգային տապալման ֆոնին։ Սա էլ ըստ էության մեր հասարակության մտաբարոյական տապալման վկայությունն է։ Մարդիկ, որոնք 2023 թվականի հունվարին՝ պետքարտուղար Բլինքենի Բաքու զանգից եւ Ալիեւի հետ հեռախոսազրույցից հետո հավաստիացնում էին հանրությանը, թե Բլինքենն Ալիեւի ականջը ձգել է եւ բացել է տալիս Լաչինի ճանապարհը, հիմա հավաստիացնում են, թե Ռուբիոն զանգել է Բաքու եւ կարգի հրավիրել Բաքվին։ 2023 թվականի հունվարին՝ Արցախի շրջափակումից գրեթե մեկ ամիս անց, պետքարտուղարությունը տարածեց տեղեկություն, որ Բլինքենը զանգահարել է Ալիեւին եւ հեռախոսազրույցի ընթացքում «հորդորել է անհապաղ բացել» ճանապարհը։ Հիշում եք թերեւս, թե հայաստանյան արեւմտամոլները ինչպիսի ջերմեռանդությամբ էին ավետում, թե՝ վերջ, Ալիեւը ստիպված է լինելու բացել։ Թե ինչ «ստիպված» եղավ Ալիեւը, տեսանք՝ դժբախտաբար։ Ու հիմա, նույն մարդիկ, դեմքի նույն լրջությամբ ավետում թե, Ռուբիոն Շաքիից հետո զանգել է Բայրամովին ու կանխել սադրանքը։ Մնում է ասել՝ Աստված պահի Հայաստանը։ Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան