Վիրավորանքներ, հրմշտոց և սեղաններին կանգնած պատգամավորներ․ այսպես սկսվեց աշխատանքային օրն Ազգային ժողովում։ Նիստի օրակարգում երկու հարց էր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովի ստեղծումը և Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը։ Խորհրդարանի անդորրը խախտվեց, երբ ամբիոնին մոտեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Նա սկսեց խոսել Անկախության տոնի առթիվ պատգամավորներին տրված պարգևավճարների մասին։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ելույթը՝ նշելով, որ այն օրակարգային հարցին չի վերաբերում։ «…Ռուբինյանը կատարել է պետական բյուջեի միջոցների վատնում, և ես ձեզ կոչ եմ անում այդ 250,000-ը չծախսել, ձեր ստացած պարգևավճարները չծախսել․ դա կոպեկ-կոպեկ մենք ձեզնից հետ ենք վերադարձնելու…»,- ասաց Ղազարյանը։ Դահլիճից արձագանքներին հաջորդեց պատգամավորների միջև վիճաբանությունն ու հրմշտոցը, որը շարունակվեց միջանցքում։ Արդեն միջադեպից հետո ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը ներկայացրեց վեճի ծագման իր վարկածը։ «Հանրապետականները չեն կարող «Քաղաքացիական պայմանագրին» անվանել թալանչի։ Ինչից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ շատ ակտիվ արձագանքեցին»,- նշեց Հակոբյանը։ Ընդմիջումից հետո միջադեպին անդրադարձավ նաև Ռուբեն Ռուբինյանը․ «Օրինակ՝ կարող է մի հատ նախկին հանրապետական բռնի, չգիտես ինչի՝ որոշի մեզ ասի «թալանչի», «Քաղաքացիական պայմանագրից» էլ մեկը ֆռա ասի՝ «թալանչին դու ես, ա՛յ հանրապետական»»։ ԱԺ նախագահը դիմեց Էդգար Ղազարյանին՝ զգուշացնելով, որ նման վարքի շարունակության դեպքում կարող է նրան հեռացնել դահլիճից։ «Հետո կարող է դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո կարող է շպրտենք, հետո կարող է խմբակային մի հատ բոլորին ցույց տանք, թե որը որից հետո է»,- հայտարարեց նա։ Լարվածությունն այսքանով չավարտվեց։ Իրավիճակը նորից թեժացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո։ Նա խոսում էր Եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին և կոշտ քննադատում Գարեգին Երկրորդ կաթողիկոսին՝ դիմելով աշխարհիկ անունով ու մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Ելույթի ավարտին դահլիճից հնչեց «աղբ» արտահայտությունը․ «Ի՞նչ ասեց… Գրիշա Թամրազյա՞նն էր»։ Վիճաբանությունը շարունակվեց արդեն խորհրդարանի միջանցքներում։ «Գլխավոր դերերում էին» ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Լյուդվիգ Գյուլնազարյանը և «Ուժեղ Հայաստան»-ից Ռուբեն Մխիթարյանը։ Մինչ խորհրդարանում քննարկվում էր Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ընդդիմադիր պատգամավորները նիստի ընթացքում խոսում էին նաև Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ իշխանության ներկայացուցիչներից պարզաբանումներ պահանջելով և անդրադառնալով Ադրբեջանի քաղաքացուն Ադրբեջանին արտահանձնելու հավանականությանը։ «Եկեղեցու օրակարգը, որ բերել են, Սյունիքի Շաքիի հետ կապված օրակարգի շեղում է։ Մենք հասարակությանը հուզող օրակարգը տանելու ենք, ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, ինչպես է, որ արդեն որերորդ անգամ է՝ նույն բանն է տեղի ունենում»,- ընդգծում է Նարեկ Կարապետյանը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Ընդդիմադիր 2 խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ չեն մասնակցելու դրա աշխատանքներին։ Հարցի ընդունումից հետո Ռուբինյանը հայտարարեց՝ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայատսան»-ի պատգամավորների օգնականները փորձել են դահլիճ ներխուժել, հարցը ծառայողական քննության առարկա է դարձնելու։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վիրավորանքներ, հրմշտոց և սեղաններին կանգնած պատգամավորներ․ այսպես սկսվեց աշխատանքային օրն Ազգային ժողովում։ Նիստի օրակարգում երկու հարց էր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովի ստեղծումը և Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը։ Խորհրդարանի անդորրը խախտվեց, երբ ամբիոնին մոտեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Նա սկսեց խոսել Անկախության տոնի առթիվ պատգամավորներին …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Factor.am / 1 hour ago

Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 10 hours ago
Related coverage

«Մոլորվածը»՝ Շաքիում, ծեծկռտուք՝ ԱԺ-ում և ֆուտբոլային ևս մեկ հիասթափություն․ անցնող շաբաթը
Azatutyun / 16 minutes ago

Բամբասկոտ կնոջ է նման կառավարության` Եկեղեցու մասին զեկույցը, կարծիք էլ չարժի հայտնել այդ մասին
24TV / 24News / 20 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Shant News / 21 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
24TV / 24News / 24 minutes ago