Ուկրաինացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր անունը, տեղեկացրել է, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր (ՀՕՊ)։ Այն արտադրում է թուրքական առաջատար «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ուկրաինայում այդ համակարգերն օգտագործվում են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դեմ պայքարելու համար: Վերոհիշյալ պաշտոնյան նշել է, որ մատակարարված այս համակարգի օգտագործման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծելի են։ Նա նաև այտնել է, որ Կիևը հետաքրքրված է նոր համակարգերով։ Նշվում է, որ Ուկրաինան համագործակցում է թուրքական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների հետ՝ մարտական պայմաններում համակարգերը փորձարկելու ու ստացված արդյունքները գնահատելու համար։ Աղբյուր՝ Tabyadıjital
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարել
Ուկրաինայում այդ համակարգերն օգտագործվում են ռուսական ԱԹՍ-ների և հրթիռների դեմ պայքարելու համար:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 6 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 6 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 6 hours ago

