Մենք ողջունում ենք «Ուժեղ Հայաստանի» այդ նախաձեռնությունը և միանալու ենք դրան։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ իրենք նախաձեռնել են քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը ու նաև Շաքիի դեպքը։ «Այն բարեհոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը սպանությունները և ինքնասպանություններն են, չի կարող չմտահոգել։ Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը անզգուշությամբ առաջացած մահերն են, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվի։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ դժբախտ դեպք տեղի ունեցավ Ղազախստանում, Ղազախստանի պաշտպանության նախարարը միանգամից հրաժարական տվեց։ Այստեղ մենք տեսնում ենք, որ պաշտպանության նախարարը բացարձակապես որևէ նման մտադրություն չունի, չնայած այս բոլոր իրադարձությունների համադրումը ապացուցում է, որ ինքը կոմպետենտ չէ, և այս պաշտոնին, այս պատասխանատվության համար հարիր անձ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Հարցին՝ ԱԺ-ն ունի՞ լիազորությունը ՊՆ նախարարի հրաժարականի հարցով նիստ հրավիրելու, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Դա հրատապ քննարկում կարող է լինի, բայց եթե գործընկերները քննիչ հանձնաժողով են ստեղծելու, բնականաբար, մասնակցելու ենք, դա գործիքակազմից մեկ է։ Ես ունեմ ողջամիտ կասկած, որ ՔՊ–ականները հանձնաժողովի թվակազմի վերաբերյալ չեն մասնակցի քվեարկությանը, կգործի հանձնաժողով, կունենա նախագահ, մնացածը հասարակական կարգով կլինեն ուսումնասիրություն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք ողջունում ենք «Ուժեղ Հայաստանի» այդ նախաձեռնությունը և միանալու ենք դրան։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ իրենք նախաձեռնել են քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը ու նաև Շաքիի դեպքը։ «Այն բարեհոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 9 hours ago

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 12 hours ago

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Factor.am / 14 hours ago
Related coverage

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 31 minutes ago

Կոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր | news.am
Infocom / 1 hour ago

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ մասնակցությունը հութիների դեմ հարվածներին՝ Էր Ռիադի օդանավակայանի գրոհից հետո | news.am
Infocom / 3 hours ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 11 hours ago