ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գերագույն Ռադայում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին օրինագիծ է ներկայացվել։ Պատգամավոր Աննա Սկորոխոդը (եղել է «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ) առաջարկել է Սահմանադրությամբ ամրագրել երկրի՝ որևէ ռազմական դաշինքին չանդամակցելու երաշխիքները։ Նաև առաջարկվում է Սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծը՝ պահպանելով Եվրամիությանն անդամակցելու ձգտումը։Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու հարցն այժմ չի քննարկվում, հենց հիմա Վաշինգտոնը կենտրոնացած է ռուս–ուկրաինական ռազմական գործողությունների ավարտի վրա:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակներից մեկը: