ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման մասին հաղորդումները։ Նախօրեին լրագրողների հարցերին պատասխանելիս Սպիտակ տան ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը կարող էր բախվել նման հիվանդության, և խոստացել է, անհրաժեշտության դեպքում, օգնել երկրին՝ հաղթահարել իրավիճակը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցողին։ Մենք հենց նոր ենք լսել այդ մասին, և նրանք (ՌԴ իշխանությունները) դա անվանում են թոքաբորբ։ Նախկինում թոքաբորբն ավելի հեշտ էր բուժել, սակայն մանրէներն ու բակտերիաներն անհամաչափորեն ավելի ուժեղ են դարձել։ Բայց մենք նրանց (Ռուսաստանին) կօգնենք»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Սպիտակ տունը կարձագանքի Ռուսաստանից ստացվող համապատասխան հաղորդումներին։ Թրամփը նաև նշել է, որ այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ չի շփվել և կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել «ցանկացած մեկին, ով բախվել է նման խնդրի»։ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման մասին հաղորդումները կապված են տեղի բնակչուհի Դարյա Շիպիլովայի հանկարծակի մահվան հետ։ Նա աշխատում էր Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտում։ 28-ամյա կինը սեպտեմբերի վերջին հոսպիտալացվել էր, իսկ հոկտեմբերի 2-ին՝ մահացել։ Ռոսպոտրեբնադզորը նրա մահվան պատճառ է նշել «չճշտված էթիոլոգիայի թոքաբորբը»։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դրանից հետո Իրկուտսկի մարզում շուրջ 200 մարդ կարանտինի մեջ է։ Սակայն մարզում թոքաբորբի հաստատված երկրորդային դեպքերի մասին հաղորդումներ չեն եղել։ Շելեխով քաղաքի վարչակազմը, որի հիվանդանոցներից մեկում մահացել էր Շիպիլովան, հոկտեմբերի 3-ին սոցիալական ցանցերում հրապարակել էր քաղաք այցելություններից զերծ մնալու կոչ, սակայն շուտով այդ հաղորդագրությունը հեռացվել էր։ Իշխանությունների լռությունը հասարակության շրջանում անհանգստություն է առաջացրել և նպաստել լուրերի տարածմանը, այդ թվում՝ վարկածի, թե ինստիտուտի լաբորատորիայում ժանտախտի հարուցիչով փորձանոթ է կոտրվել։ Հոկտեմբերի 5-ին լրատվամիջոցները Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել էին՝ արդյո՞ք Մոսկվան հետևում է Իրկուտսկի մարզում տեղի ունեցող իրադարձություններին։ Պեսկովը Ռոսպոտրեբնադզորն անվանել է իրավասու գերատեսչություն և կոչ արել առաջնորդվել միայն նրա հայտարարություններով՝ չքննարկելով միջադեպը։ Ռուսաստանի Դաշնության սիբիրյան շրջաններին սահմանակից առնվազն երեք երկիր հայտնել է սահմաններին նախազգուշական միջոցառումների ուժեղացման մասին։ Ղազախստանն ու Ղրղզստանն ուժեղացրել են սանիտարահամաճարակային-կարանտինային վերահսկողությունը, իսկ Ուզբեկստանը հայտնել է երկիր վարակների ներմուծումը կանխարգելող ծառայությունների բարձր պատրաստվածության ռեժիմի անցնելու մասին։ Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը տեղյակ է Ռուսաստանից ստացվող հաղորդումներին, սակայն վերահսկող գերատեսչությունում անհրաժեշտություն չեն տեսնում մաքսային վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Միաժամանակ, աշխարհագրորեն Իրկուտսկի մարզին ամենամոտ երկիրը Մոնղոլիան է, սակայն այդ երկիրը նաև նախկինում Ռուսաստանի հետ համագործակցել է նմանատիպ հիվանդությունների տարածումը կանխելու ուղղությամբ, երբ տարածաշրջանում ավելի վաղ ժանտախտի հարուցիչներ էին հայտնաբերվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման մասին հաղորդումները։ Նախօրեին լրագրողների հարցերին պատասխանելիս Սպիտակ տան ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը կարող էր բախվել նման հիվանդության, և խոստացել է, անհրաժեշտության դեպքում, օգնել երկրին՝ հաղթահարել իրավիճակը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցողին։ Մենք հենց նոր ենք …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 8 hours ago

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 11 hours ago

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Factor.am / 13 hours ago



