Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման կարևորությունը։ Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ ՀայաստանՖրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական ամրապնդման համար։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀայաստանԵվրոպական միություն փոխգործակցության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Օրացույց․ 12-ը հոկտեմբերի․ Զինդատախազն ասում էր «Հոկտեմբերի 27-ի թիկունքում․․․իրենք են»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
A1plus / 7 hours ago

Ալավերդիում հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
A1plus / 7 hours ago

Լարված իրավիճակ Շինարարների փողոցում. փորձում են քանդել կրպակները․ ՈՒՂԻՂ
A1plus / 8 hours ago

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում (տեսանյութ)
A1plus / 8 hours ago
Related coverage

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում
1in.am / 7 hours ago
Կարսի պայմանագիրը 105-ամյակը
Mediamax / 7 hours ago

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
1in.am / 8 hours ago

Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ
Sputnik Armenia / 8 hours ago